Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ԲՀԿ հրաշալի փոխըմբռնման մթնոլորտ է ձեւավորվել

Օգոստոս 24,2012 11:26

Լրատվամիջոցները ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ԲՀԿ պատերազմից են խոսում։ Այս օրերին ոնց որ Հայաստանում Հանրապետակաև-«Բարգավաճ»  կռիվն սկսված լինի։ Տեղ-տեղ կողմերն իրար չեն ջոկում ու յուրայիններին են խփում։ Այս ամենը ժողովրդական մի ասացվածքով կարելի է հրաշալի լուսաբանել. «Ծառը գանգատ գնաց Աստծու մոտ՝ կացնից, որ իրեն կտրում ա։ Ասեց՝ կոթը քեզանից ա»։ Ի՞նչ եք իրար խառնվել՝ Գյումրիից Կիրովակաև, Կիրովականից Վայք ու Սյունիք։ Կռիվ չկա։ Անզեն աչքով նույնիսկ տեսանելի Է, որ, ու երկուստեք փոխհամաձայնությամբ ազատվում են այն կադրերից, ում նպատակահարմար չեն գտնում։ Ու դա գիտեն միայն վերեւներում։ Մինչ ներքեւներում քաղւսքապետի կամ մի այլ պետի պաշտոնի համար իրար գզվռտում են հանրապետականներն ու բարգավաճները, վերեւում նրանց ղեկավարները սուրճի շուրջ մոծակ են քշում… Եվս մեկ հարված մոծակին, եւ հայրենիքը կփրկվի։ Սա պիտի չլինի։ Այդպես են հարմար գտնում։

Նախորդ խորհրդարանական ընտրություններին, երբ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կյանքի ու մահու կռիվ էին տալիս, բարգավաճական կառույցներից մեկի ղեկավարն անկեղծացել էր. «Մի պահ ինձ թվաց, թե ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ախոյաններ են՝ թուրութվանք վերցրած, իրար կոտորելու են։ Մտքովս նույնիսկ անցավ ԲՀԿ-ից դուրս գալ, որ մի պաշտոն ձեռքս գցեմ։ Ընտրությունից հետո հասկացա, որ էդ կռիվը ախպերական կռիվ է»։ Երբ իբր թե զարմացա, մանրամասնեց. «Էդ կռիվը նպաստում Է, որ իրենց թիմերից ում ուզեն, հանգիստ «դասվիդանի» ասեն՝ մեղքը գցելով հակառակ կողմի վրա»։

Մի ավելի լուրջ պատճառ Էլ կա։ Ժողովրդի մոտ այնպիսի սերիալային հոգեվիճակ է ստեղծվել, որ սկսել են ՀՀԿ-ԲՀԿ կողմերին «բալետ անել»։ Դրվել է «չարիքի փոքրագույնը» խնդիրը։ Ուրիշ բան ժողովրդին պետք չէ մտածել, թող մտածի, որ ՀՀԿ-ն «բոբո» է եւ ուզում է ԲՀԿ-իև կծել… Բայց փաստն այն է, ոո ՀՀԿ-ն խորին ակնածանքով է  ընդունում առանձին տարածքներում ԲՀԿ թեկնածուների մոնոպոլությունը եւ Հանրապետական թեկնածու չի առաջադրում։ Սա վկայություն չէ՞, որ կողմերի միջեւ փոխադարձ համաձայնություն կա, եւ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններում, ամենայն հավանականությամբ, կպաշտպաևի գործող նախագահի թեկնածությունը։

Հասմիկ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

«Հրապարակ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031