Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Զադոյանը, Տիգրան Սարգսյանը, Ռաֆիկ Հայրապետյանը վարդերի բիզնես ունե՞ն

Օգոստոս 24,2012 11:07

Դեռեւս մայիսին կառավարությունը հարկային արտոնություններ սահմանեց «Էկոտոմատո» ընկերության համար՝ որպես խոշոր ներդրողի։ «Էկոտոմատոն» հոլանդական վարդերի արտադրություն էր հիմնել Կոտայքի մարզի Գողթ գյուղում եւ մեկ տարում մոտ 950 հազար դրամի վարդ էր վաճառել՝ պարտավորվելով մոտ 7-8 մլն դոլար ներդնել նոր ջերմոցների ստեղծման համար։ Այս ահռելի ջերմատանը վարդերն աճեցվում են հիդրոպոնիկ եղանակով, այսինքն՝ ջրով եւ քիմիական նյութերով։ Այժմ ընկերությունն ավարտել է 2 հեկտար տարածք ունեցող առաջին ջերմոցի շինարարությունը եւ սկսել է երկրորդինը՝ 3 հեկտար տարածքով։

Հոլանդական վարդերն արտահանվում են Ռուսաստան, Վրաստան, Բելառուս, Եվրոպա, նույնիսկ Հոլանդիա։ Իսկ «բռակ» արտադրանքը՝ այն ծաղիկները, որոնք չունեն բավական բոյ եւ չեն համապատասխանում ստանդարտներին, բերվում են Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարեւանությամբ գտնվող ծաղկի շուկա՝ «բիրիքնոց»։ Այստեղ հիդրոպոնիկ վարդերը մրցում են «հողի վարդերի» հետ։ Վերջիններս տեսքով գուցեեւ զիջում են հիդրոպոնիկ արտադրանքին, բայց, ըստ մասնագետների, պահպանվում են 8-15 օր, ոչ թե 2-3, ինչպես հիդրոպոնիկ վարդերը։ Գողթի ջերմոցները կապում են վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ։ Ծաղկի բիզնեսով զբաղվողները վստահեցնում են, որ դրանք հենց նրանն են, քանի որ հենց նա առաջ տարավ «Էկոտոմաւոոյի»  բիզնեսը եւ երեք տարով հետաձգեց ԱԱՀ-ի վճարումն այս ընկերության համար։ Ծաղկի շուկայում նույնիսկ աժիոտաժ եղավ, թե վարչապետի  վարդերը կխփեն հասարակ ծաղկավաճառների գործին, եւ որ վերջիններս դժվարություններ են ունենում իրենց արտադրանքի իրացման համար։ Նրանցից ոմանք էլ բողոքել են, թե չեն կարողանում իրենց ապրանքը շուկայում վաճառել, մինչեւ վարչապետի վարդերը չիրացվեն։ Վարդերի բիզնեսով զբաղվողները, սակայն, սա հերքում են։

Դեռ Լեւոն Տեր-Պեւորոսյանի իշխանության օրոք բազմիցս նախարարական պորտֆելների տեր դարձած Դավիթ Զադոյանը, որն այժմ ջերմոցային մեծ տնտեսություն ունի եւ ինքն էլ է վարդեր աճեցնում, ասաց, որ այդ խոսակցությունները հիմք չունեն, եւ որ ծաղկի շուկայում լավ է վաճառվում այն վարդը, որը որակով է։ Իսկ Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ստեփանյանը՝ Մասիսից, որը ժամանակին եւս հոլանդական վարդեր է վաճառել, վստահեցրեց, որ «ջերմոցային բիզնեսը Հայաստանում չի կարող մոնոպոլ լինել, քանի որ ջերմոցային տնտեսությունները շատ են»։ Ինքը ժամանակին պարտքի դիմաց վաճառեց հոլանդական վարդերի արտադրությունը եւ այժմ պոմիդոր է աճեցնում։ Ի

դեպ, վարդերի վաճառքով է զբաղվում ևաեւ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապեւոյանի հայրը՝ Ռաֆիկ Հայրապետյանը։ Նրան է պատկանում ևաեւ ծաղկի շուկայի տարածքը։ Իր աճեցրած վարդերը նա իրացնում է վերավաճառողների միջոցով:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

«Հրապարակ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031