Սիրիայում շարունակվող մարտերում հինգշաբթի օրը զոհվել է առնվազն 200 մարդ: Այս մասին տեղեկացնում է CNN-ը՝ վկայակոչելով Սիրիայի ընդդիմությունից ստացված տեղեկությունները:
Սիրիայի իրավապաշտպան կազմակերպությունները հաղորդում են 100 զոհի մասին: Ընդդիմության փոխանցմամբ, Սիրիայի կառավարական զորքը տանկերով եւ թնդանոթներով շարունակում է գրոհել Դամասկոսի հարավային հատվածը:
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հակամարտության երկու կողմերին մեղադրում է պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ` վկայակոչելով Սիրիայում արյունալի բախումների ժամանակ նաեւ խաղաղ բնակիչների սպանությունները: Երկրի նախագահ Բաշար Ասադի վարչակազմը հերքում է խաղաղ բնակչության սպանությունների մասին պնդումները:
«Ազատություն» ռադիոկայան
Կարդացեք նաև