Լրահոս
Օրվա լրահոսը

«Քո վերաբերմունքն ավելի է ազդում իմ կյանքի վրա, քան իմ հաշմանդամությունը»

Օգոստոս 23,2012 23:58


«Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» նշանաբանով անցկացված սեղանի թենիսի մրցման հաղթողների եւ մրցանակակիրների պարգեւատրման ժամանակ ներկաներին այս կարգախոսը հիշեցրեց «Հույսի կամուրջ» ՀԿ ղեկավար Սուսաննա Թադեւոսյանը.«Հույսի կամուրջը», լինելով Հայաստանում հաշմանդամության խնդիրներով ամենից շատ զբաղվող կազմակերպություններից մեկը, շատ է կարեւորում վերաբերմունքը: Եւ հասարակության վերաբերմունքը փոխելու համար օգտագործում է բազմաթիվ միջոցներ: Դրանցից մեկն էլ սպորտն է: Սպորտը Հայաստանում հավասար հնարավորությունների գաղափարը քարոզելու լավագույն միջոցն է: Արդեն յոթերորդ տարին է` մենք տարբեր գործընկերների հետ կազմակերպում ենք «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» նշանաբանով մրցումներ: Եվ շատ կարեւոր է լրատվամիջոցների մասնակցությունը դրանց, որոնք այնուհետեւ այդ գաղափարը սփռում են հասարակություն` փոխելու վերաբերմունքը: Մեր քարոզարշավների կարգախոսներից է. «Քո վերաբերմունքն ավելի է ազդում իմ կյանքի վրա, քան իմ հաշմանդամությունը»: Եվ այս ոգով էլ ես շնորհակալություն եմ հայտնում այս մրցման բոլոր մասնակիցներին», – ասաց Սուսաննա Թադեւոսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031