Լրահոս
Օրվա լրահոսը

Հանձնարարականներ հաղորդման արդյունքում

Օգոստոս 23,2012 18:59

«Երևանի քաղաքապետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է իրենց լիազորությունների սահմաններում ուժեղացնել հսկողությունը` համանման դեպքերը հնարավորինս բացառելու համար»,- ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ, այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետն ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազի` 2012թ. հուլիսի 31-ի հաղորդման:

Երևանի քաղաքապետի` 2012թ. օգոստոսի 18-ի թիվ 01/7-38464-հ գրությամբ մասնավորապես ասվում է, որ Երևանի Հանրապետության հրապարակում կազմակերպված նախընտրական զանգվածային միջոցառման ընթացքում գազով լիցքավորված փուչիկների բռնկման դեպքի հետ կապված` Երևանի քաղաքապետարանում կազմակերպվել է քննարկում, որի արդյունքներով. «Երևանի վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի պատասխանատու այլ ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ, մասնավորապես` «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով և այլ իրավական ակտերով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների սահմաններում համանման դեպքերը հնարավորինս բացառելու համար անհրաժեշտ գործառույթների իրականացման նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու և համապատասխան պետական մարմինների հետ համագործակցություն ապահովելու համար»:

«Փաստինֆո»

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել