Սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Տավուշի մարզի սահմանամերձ, 1708 բնակիչ ունեցող Վերին Կարմիրաղբյուր համայնքում գյուղապետի թեկնածու են առաջադրվել գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ, 1971թ. ծնված Կամո Չոբանյանը, վերջինիս կինը` անկուսակցական, մենատնտես, 1977թ. ծնված Լիլիթ Եղիազարյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, անհատ ձեռնարկատեր, 1957թ. ծնված Սամվել Մուսինյանը: Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից տեղեկացանք,որ Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավարի 3 թեկնածուներն էլ հանդես են եկել ինքնառաջադրմամբ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ