Լրահոս
Օրվա լրահոսը

Պ. Հայրիկյան. «Մարտի 1-ը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի օրոք, ուրեմն մեղավորը Քոչարյանն է» (Տեսանյութ)

Օգոստոս 23,2012 18:21

Մի առիթով ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, որ եթե քաղաքական դաշտում լինեն ազնիվ քաղաքական ուժեր, ինքը պատրաստ է համագործակցել: Ուստի Aravot.am-ը հետաքրքրվեց՝ իր կարծիքով արդյոք ՀՀ քաղաքական ուժերն ունեն ազնիվ մղումներ: Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Բոլորն էլ ազնիվ են, բայց երբ շահն է թելադրում որոշակի նկատառումներ, աչք են փակում ճշմարտության առջև: Կան ուժեր, որոնց համար ընդունելի են իմ ներկայացրած ծրագրերը»:

Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչո՞ւ Պ. Հայրիկյանը չի համագործակցում այլ ուժերի հետ, օրինակ՝ ՏԻՄ ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուներ ունենալու նպատակով: Պարոն Հայրիկյանը պատասխանեց. «ՏՒՄ ընտրությունները համազգային ընտրությունները չեն: Ուստի ԱԻՄ-ականներին, ովքեր ՏԻՄ ընտրությունների մասին լուրջ խոսակցություններ են տանում, ասում եմ՝ գործեք ձեր հայեցողությամբ: Իսկ ազգային փուլում այս պահին որևէ էական փոփոխության կարելի է հասնել միայն նախագահական ընտրությունների միջոցով, ուստի ԱԻՄ-ը ՏԻՄ ընտրությունների մասին որևէ էական որոշում չի ընդունել»:

Իսկ ապագա նախագահի գործունեության մասին Պ. Հայրիկյանն այսպիսի դիտարկումներ ունի. «Նոր նախագահը պիտի աշխատի հանրապետական պառլամենտական մեծամասնության պայմաններում: Նա կամ պիտի լինի բարոյական բարձր հատկանիշներով օժտված անհատ, կամ քրեական տարր, որ վախեցնելով, սպառնալով, ուժային կառույցներն օգտագործելով ինչ-որ բան փոխի, կամ ոչ մի դերակատարություն չունենա: Կարծում եմ, որ բարոյական լծակներով աշխատելու փորձ ունեմ, անցել եմ ճանապարհ, ուստի պատրաստ եմ Հանրապետականների որոշ մասին համոզել, որ իմ ներկայացրած ծրագիրը տրամաբանական է»:

Պ. Հայրիկյանը մի առիթով էլ նշել էր, թե մարտի 1-ի համար մեղավոր է Ռոբերտ Քոչարյանը, կամ որ հայ մարդը ստրկանում է մեր օրերում, մեղավորն է Սերժ Սարգսյանը: Պարոն Հայրիկյանին խնդրեցինք հստակեցնել իր այդ պնդումը: Նա նշեց. «Ասացի, երկրում, երբ ինչ որ բացասական բան կա, և անմիջական մեղավորները բացահայտված չեն՝ մեղավոր են այդ օրվա իշխանությունները: Օրինակ՝ մարտի 1-ը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի օրոք, ուրեմն մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է: Կարող է Տեր-Պետրոսյանն առարկայորեն ավելի մեղավոր է, բայց այդ ամենը տեղի է ունեցել Քոչարյանի իշխանության օրոք և եթե չի բացահատված, չեն պատժված մեղավորները, ուստի հիմնական մեղավորը մնում է օրվա իշխանությունը: Ես էլ լինեի, ուրեմն մեղավորը ես էի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031