ՀԱԿ ներկայացուցիչ եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «168 ժամ»-ին ասել էր, որ «Բարգավաճ Հայաստանը» այս խորհրդարանական ընտրություններին կոնկրետ իր ընտրատարածքում ավելի շատ փող է բաժանել, քան ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը: Նրա խոսքերով` «Ի՞նչ տարբերություն, եթե ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն տեղերով փոխվեն, ի՞նչը կփոխվի»:
Այս առնչությամբ այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մի խորհուրդ տվեց Պետրոս Մակեյանին. «Դատելով Պետրոս Մակեյանի վերջին շրջանի քաղաքական վարքագծից ու գործունեությունից` այնպիսի տպավորություն ենք ստանում, կարծես թե պարոն Մակեյանը ստանձնել է Հանրապետական կուսակցության փաստաբանի կարգավիճակը: Ես իրեն խորհուրդ եմ տալիս` շարունակել իր փաստաբանական այդ գործունեությունը եւ այդ կարգավիճակում իրեն հաջողություններ եմ մաղթում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ