Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանը նեղո՞ւմ է իր այն աշխատակիցներին, ովքեր մասնակցում են Բալասանյանի քարոզարշավին

Օգոստոս 23,2012 16:42

Երեկվանից Գյումրիում լուրեր տարածվեցին այն մասին, որ Վարդան Ղուկասյանի թիկնապահները մի լավ դաս են տվել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մշակույթի կառույցների այն աշխատակիցներին, ովքեր նախորդ օրը գնացել են Սամվել Բալասանյանի հետ հանդիպման: Ըստ այդ խոսակցությունների, թիկնապահները ծեծել են որոշ թանգարանների տնօրենների:

Քանի որ «ծեծվողների» ցանկում շրջանառվում էր նաև Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանի անունը, մենք նրան խնդրեցինք մեկնաբանել այս լուրերը: «Դրանք ընդամենը խոսակցություններ են, և դուք առաջին մարդն եք, որ ինձ նման բան եք ասում, բայց Սամվել Բալասանյանի հետ հանդիպումից հետո իրոք քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ հանդիպում ունեցել եմ, և նա իրոք ճշմարտացի մի բան ասեց, ասեց` կարելի էր ասենք տեղյակ պահել, նոր գնալ հանդիպման, որովհետև նույն կառույցում ենք աշխատում: Ես էլ մինչև վերջ մտածեցի, քանի որ Վարդան Ղուկասյանը չի առաջադրել իր թեկնածությունը, կարող ենք ազատորեն տիրապետել մեր ցանկություններին: Ինչ-որ վիրավորական որևէ բան համենայնդեպս չի եղել իմ և քաղաքապետի միջև: Ես մտել եմ քաղաքապետի աշխատասենյակ, ոնց մտել, նորմալ էդպես դուրս եմ եկել, մարդկանց հետ զրուցել, հանգիստ անցել, պարզապես իրոք էթիկայի խնդիր է էստեղ առաջացել. քաղաքապետին հանդիպման գնալուց առաջ պիտի հարցնեի՞, թե՞ չպիտի հարցնեի` հակասությունը էստեղ է: Որևէ մեկի դուրը չէր գա Սամվել Բալասանյանի հետ հանդիպման գնալը, դուք էլ լինեինք պարոն Ղուկասյանի փոխարեն ձեր դուրն էլ չէր գա: Էդ է ամբողջ պատմությունը, էլ ուրիշ հարց` համենայնդեպս իմ հետ կապված որևէ պրոբլեմատիկ հարց չկա», -վստահեցրեց թանգարանի տնօրենը:

Ի դեպ նա արդեն դիմում է ներկայացրել աշխատանքից ազատման, որը սակայն բացատրում է ոչ թե քաղաքապետի` իրենից նեղվելու փաստով, այլ Գյումրիում տեղի ունեցող իշխանափոխությամբ և իր անձնական բիզնեսով` մեղվապահությամբ զբաղվելու ցանկությամբ: «Տարիներ շարունակ եղել եմ քաղաքապետի թիմից, տարիներ շարունակ աշխատել եմ ի շահ քաղաքի, և մշակույթի բաժնում և գրադարանների կենտրոնացման համակարգում»,-ասաց նա: Մեր այն հարցին էլ` եթե Սամվել Բալասանյանն իրեն առաջարկի աշխատանքը շարունակել Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում, կհամաձայնի՞, «Մտածելու խնդիր է», -պատասխանեց թանգարանի տնօրենը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031