Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. Առանց ներքին անկախության՝ հռչակագիրն ընդամենը գեղեցիկ փաստաթուղթ է

Օգոստոս 23,2012 16:27

1990թ. օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի առաջին նիստում ընդունվեց Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը: Իսկ մեկ օր անց, հիմնվելով «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի վրա, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Խորհրդային Հայաստանը վերանվանել Հայաստանի Հանրապետություն:

Aravot.am-ը Հովհ. Թումանյան անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանից հետըաքրքրվեց՝ ի՞նչ զգացողություն ունի Անկախության հռչակագրի ընդունման 22-ամյակի առիթով: «Անկախության զգացողությունն ամենահրաշալի զգացողությունն է, եւ ես ուզում եմ եմ այս օրվա առիթով անպայման շնորհավորել բոլորին ու ասել, որ այս տարիները մեզ ավելի խելոք դարձրին Անկախության իմաստը հասկանալու առումով: Մենք հասկացանք, որ միգուցե զուտ դեկլարատիվ ձեւով հչակագիր ընդունելով՝ դեռ չես անկախանում, անկախությունն ավելի շատ ներքին հարց է: Եվ մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ներքուստ իրենց ազատ չզգան, հաստատ մեր Անկախության հռչակագիրը կմնա պարզապես մի գեղեցիկ փաստաթուղթ: Ես կարծում եմ, որ անկախության ձեռքբերումը յուրաքանչյուր քաղաքացու խնդիրն է, եւ սպասել, որ ինչ-որ մի տեղից կգան եւ քեզ կնվիրեն անկախություն, անիմաստ է»,-ասաց արվեստագետը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031