Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցում է փոքրիկ Նարեկի համար բացված հաշվեհամարին և մաղթում է նրան շուտափույթ ապաքինում:
Այս մասին գրված էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի Facebook-ի պաշտոնական էջում:
6-ամյա Նարեկ Մարտիրոսյանը տառապում է նեյրոլեյկոզ հիվանդությամբ: Հայ բժիշները անում են ամեն ինչ երեխայի կյանքը փրկելու համար, բայց վերջնական արդյունքի հասնելու համար պետք է կատարել ոսկրածուծի փոխպատվաստում, ինչը Հայաստանում նման վիրահատություն չեն անում, պետք է մեկնել արտասահման, իսկ դա կապված է մեծ ծախսերի հետ:
Նարեկին օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարներին՝ ՎՏԲ Հայաստան Բանկ, 16076008837900/ARM, 16076008837901/ USD, 16076008837902/EUR եւ16076008837903/RUS: Հաշվեհամարի պատասխանատու` Նաիրա Գրիգորյան (Նարեկի մայրը):