Լրահոս
Օրվա լրահոսը

Հատուկ պահպանվող տարածքների օրինագծում մանեւրել են` չնշելով, որ այդ տարածքներում անգամ փակ եղանակով չի կարելի հանք շահագործել

Օգոստոս 23,2012 15:39

Էկոլոգիական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյան

Հատուկ պահպանվող տարածքների վերաբերյալ օրենքը փոփոխությունների ենթարկվելուց հետո էլ մի շարք թերություններ ունի: Ներկայումս նոր օրինագիծը քննարկման փուլում է եւ խորհրդարան գնալուց առաջ բնապահպանները ցանկանում են «ջրի երես» հանել այդ թերությունները: Այսօր «Արմատ» մամուլի ակումբում, Էկոլոգիական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը նկատեց, որ օրինագծում հստակ սահմանափակում դրված չէ, որ այդ տարածքներում  հանքարդյունահանությունն արգելվում է:

Ըստ, ասուլիսին ներկա «Երիտասարդ կենսաբանների ասոցացիա» հ/կ ներկայացուցիչ Արսեն Գասպարյանի, օրինակ`արգելոցների դեպքումգրված է, որ հանքի շահագործումը բաց եղանակով, արգելվում է. «Մենք պահանջում ենք, որ նույնիսկ փակ եղանակով արգելվի: «Շիկահող» պետական արգելոցին կիպ կպած, ոսկու հանք են շահագործում»:

Օրինագծում հստակեցված չէ նաեւ, թե էկոտուրիզմի զարգացումն ինչպես պետք է լինի հատուկ պահպանվող տարածքներում: Բնապահպանները ճիշտ չեն համարում նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ համայնքի ներգրավումը այդ տարածքների պահպանման գործում: Արսեն Գասպարյանի խոսքերով. «Բնության հուշարձանները պետք է լինեն պետության հոգածության ներքո, իսկ կառավարությունն իրականացնի վերահսկողությունը, որպեսզի մի աղբյուր պատասխանատու լինի այդ ամենի համար»:
Սիլվա Ադամյանը հստակեցրեց, թե որն է արգելոց, որը` արգելավայր, որը` Ազգային պարկ. «Արգելոցում մարդու միջամտությունը` բացառվում է, մարդ չի կարող այնտեղ որեւէ գործունեություն ծավալել, սակայն մեզ մոտ հակառակ օրենքի պահանջին, հակահրդեհային ճանապարհներ են անցկացնում, տնակներ են տեղադրում: Արգելավայրը բաց է տուրիզմի համար: Այնտեղ կարելի գիտահետազոտական աշխատանքներ իրականացնել, նույնիսկ փոքրիկ տնակներ դնել: Ազգային պարկը կարող է անգամ հանգստավայր ծառայել»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031