Լրահոս
Օրվա լրահոսը

Գարշահոտություն տարածող հեռուստաընկերությունները թմրանյութ են երիտասարդներրի համար. Գագիկ Գինոսյան

Օգոստոս 23,2012 15:22

«Հայկական հեռուստածրագրերը չունեն համապատասխան լրջություն և ազգային ուղղվածություն: Եթերի դեմքը մենք ենք ձևավորում, իսկ գաղափար չլինելու դեպքում չկա և դրա կրողը»,- այսօր «Ելակետ» ակումբում ասաց գրող- հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: Նրա խոսքով, հեռուստաեթերը չի պարունակում հասարակությունից բխող ծրագրեր. «Մեղքը գաղափարի պակասի մեջ է: Հայ ազգը տաղանդավոր է, և չի կարելի ասել, թե նրա արգանդը չորացել է: Պարզապես ազգի գաղափարները եթեր հեռարձակողները դա զգուշորեն չեն անում: Լրատվական հաղորդումներից բացի, մյուս ծրագրերը նկարահանվում են և հետո հեռարձակվում: Չեն համարձակվում ուղիղ եթեր անել»:

Պարոն Տեր-Գուլանյանը նշեց, որ կրկօրինակված ծրագրերն ավելի վատն են օրիգինալներից. «Այդ ծրագրերը չունեն ազգային հասցեագրում: Բացի այդ, եթերում հայ մարդն է պակասում: Անընդհատ տեսնում ենք նույն մարդկանց` տարբեր ձևաչափերով: Դա տխուր է ու ձանձրալի: Ո՞ւր է հայ ժողովուրդը»:

«Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը նշեց, որ չկա հստակ ուղղվածություն, որին կհետևեին հեռուստատեսությունները. «Պետք է փոխել չափորոշիչները, այլապես սայլը տեղից չի շարժվի, ինչքան էլ հանճարեղ մտքեր արտահայտենք: Ասում են, թե հեռուստատեսությունները բիզնեսներ են, բայց դրանք հոգևոր թմրանյութ են դառնում ազգի համար և վատ ազգեցւթյուն թողնում վաղվա սերնդի վրա»:

Պարոն Գինոսյանն ասաց, որ հեռուստաընկերություններին կարելի է «պարտադրել» պոռնո-ֆիլմեր ցույց տալ կեսգիշերն անց, սակայն չենք կարող պահանջել, որ օրական երկու ժամ հեռարձակեն ազգային ուղղվածության հաղորդաշարեր:

Գագիկ Գինոսյանի խոսքով` օրական մի քանի անգամ կրկնվող սերիալները դեֆորմացնում են հայ երիտասարդի հոգեբանությունը. «Ավելի լավ է լինի 5 ազգային, քան թե` 15 գարշահոտություն տարածող հեռուստաընկերություն»:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031