Հայաստանում հրեական համայնքի 20-ամյակին նվիրված մամլո ասուլիսում այսօր` հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը խոսեց հրեական համայնքի գործունեությունից և ձեռքբերումներից. «Նախորդ տարի հրատարակվել է «Հայաստանի հրեաները միջանադարում» անվանումով գիրք` նվիրված Հայաստանում հրեական համայնքի պատմությանը: Եղեգիսում հայտնաբերված են հրեական քաղաքների մնացորդներն, որոնք խոսում են այն մասին, որ հրեաները Հայաստանում ապրել են դեռևս 13-րդ դարում»:
Ռիմա Վարժապետյանը հավելեց, որ Հայաստանում գրանցված է շուրջ 800.000 հրեա: Թիվը չի ընդգրկում այն հրեական ընտանիքները, որոնց անդամները գրանցված են հրեական համայնքում: «Համայնքն ունի կիրակնօրյա դպրոց, մշակութային կենտրոններ, երաժշտական խմբակներ, պարբերական և հրատարակություններ»,-ասաց տիկին Վարժապետյանը` հավեվելով, որ հրեական համայնքի 20 ամյակի կապակցությամբ վաղը տեղի կունենա «Հայաստանի հրեական համայնքը» գրքի շնորհանդեսը: Գիրքը լուս է տեսել ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:
«Գիրքը պատմում է այն հրեաների մասին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի զարգացման գործում` ակադեմիկոսներ, ուսուցիչներ, ինժեներներ և մտավորականներ: Նրանց հիմնական մասն ապրում և գործում է Հայաստանում»,-հայտնեց հրեական համայնքի ղեկավարը:
Կովկասում Իսրայելի հյուպատոս Ռոն Շեխտերն ասաց, որ Հայաստան կատարած իր այցելությունն այս անգամ առնչություն չունի հյուպատոսական առաքելության հետ. «Հրեական համայնքի 20-ամյակը մեծ իրադարձություն է: Իսրայելը մեծ նշանակություն է տալիս այն հանգամանքին, թե ինչպես են հրեաներն ապրում Սփյուռքի երկրներում: Պետությունը հնարավորության սահմաններում հոգ է տանում հրեաների մասին: Նրանք դարեր շարունակ ցրված են եղել աշխարհով մեկ, և այժմ Իսրայելը տեսնում է նրանց վերադարձի հեռանկարը` անկախ գտնվելու վայրից
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ