Լրահոս
Օրվա լրահոսը

Թվային հեռուստատեսությունը կգործի 2015 թվականից

Օգոստոս 23,2012 14:44

Կառավարության որոշմամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետությունում  վերգետնյա թվային հեռուստառադիոհեռարձակման համակարգի ներդրման ծառայությունների մատուցման բնութագրին ներկայացվող պահանջները։ Թվային ցանցի կառուցումը նախատեսվում է իրականացնել գործող անալոգային ցանցի հիման վրա։ Անալոգային և թվային զուգահեռ հեռարձակման շրջանը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ բնակչության ընդգրկվածությունը թվային հեռուստահեռարձակմամբ չի գերազանցի անալոգային հեռարձակման ցուցանիշը։ Անալոգային հեռարձակման անջատումը հնարավոր կլինի, երբ բնակչության ոչ պակաս քան 95 տոկոսը կունենա թվային ընդունիչ կամ կցուրդ։ Զուգահեռ հեռարձակման շրջանը չպետք է գերազանցի վեց ամիսը, իսկ անալոգային հեռարձակումը պետք է դադարեցվի 2015թ. հունվարի 1-ից։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը վստահություն է հայտնել, որ մասնագետների մշակած տեխնիկական առաջադրանքում ճշգրիտ է նկարագրվել, թե մեր հեռուստատեսության թվայնացման համար մրցույթ կազմակերպելու ինչ տեխնիկական պահանջներ ենք մենք սահմանում։ «Փաստորեն այս որոշումով մենք հաստատում ենք այդ տեխնիկական պահանջները և մրցույթին հրավիրելու ենք այն ընկերություններին, որոնք կստանձնեն այդ պարտականությունը` թվայնացնել մեր հեռուստատեսությունը։ Մենք Եվրամիության առջև ունենք պարտավորություն և մինչև 2015 թվականը պետք է իրականացնենք այդ գործը»,-ասել է վարչապետը։

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031