Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախության հռչակագիրն ինչո՞ւ է մեքենայում պահում»

Օգոստոս 23,2012 14:19

«ՀՀ Անկախության հռչակագրի ընդունումից հետո բավարար պայմաններ կային, որպեսզի մի շարք մեզ համար կարևոր խնդիրներ լուծվեին, օրինակ՝ ցեղասպանության հարցը, ժողովրդավարությանն ուղղված քայլեր, բայց այն ժամանակվա իշխանությունները դա չարեցին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Հայացք» ակումբում հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Նա, ավելի մանրամասն գնահատելով այդ ժամանակվա իշխանությունների գործունեությունը, նշեց. «Օտարների կողմից պարտադրված իշխանություններ էին»: Պ. Հայրիկյանը վրդովվում է, որ հայ մարդը խոսում է Ցեղասպանության ճանաչման մասին: Նա նշում է. «Գաղթականներն ու փասխտականները պիտի խոսեն ճանաչումից, մենք պետք է խոսենք  ցեղասպանության հետևանքները վերացնելու մասին»: Որպես ցեղասպանության խնդրի լուծում՝ Պ. Հայրիկյանն առաջարկում է  երկու ճանապարհ. «Կամ համաշխարհային հանրության միջոցով ճնշում գործադրել, կամ նույն Թուրքիայի հետ բանակցությունների մեջ մտնել»:

Պ. Հայրիկյանը, անդրադառնալով ՀՀ քաղաքական ուժերի գործունեությանը, նշեց. «Ես որևէ քաղաքական ուժից սպասելիքներ չունեմ: Եթե որևէ էական բան անելու լինեին, պիտի արդեն արած լինեին, որ չի արվել: Այս ուղությամբ բոլոր քաղաքական ուժերը տեղից չեն շարժվում»: Հետո էլ Պ. Հայրիկյանը անդրադարձավ ՀՀ հիմներգին. «Պետք է այն փոխել, որ  երեխան հորն ասի` ինչո՞ւ ես գնում ԱՄՆ, Ռուսաստան, հայրիկ, չգիտե՞ս, որ ամենայն տեղը մահը մի է»:

Անկախության հռչակագրի բնօրինակի մասին խոսակցությունների առիթով էլ Պ. Հայրիկյանը վրդովվեց. «Դե իրենց պե՞տք էր Անկախության հռչակագիրը, հետո փորձել են վերականգնել: Բայց ես քանի որ չեմ տիրապետում այդ տեղեկատվությանը, թե ո՞ւր է բնօրինակը, եթե իմանաք, ինձ էլ տեղեկացրեք: Իսկ եթե Արամ Մանուկյանը վստահաբար ասում է, որ գողացել էին, ուստի ինչո՞ւ էր մեքենայի մեջ պահում Անկախության հռչակագիրը,  պետք է հռչակագրին լուրջ վերաբերվել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031