Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Գալստյան. «Քիմ Կարդաշյանի մասին ավելի շատ գիտեն, քան անկախության հռչակագրի մասին»

Օգոստոս 23,2012 13:40

Օգոստոսի 23-ը Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրն է: Օրվա քաղաքական և պատմական կարևորության մասին այսօր «Զարկերակ» ակումբում խոսեցին քաղաքագետ Նարեկ Գալստյանն ու պատմական գիտությունների թեկնածու, միջազգային հարաբերությունների մասնագետ Մենուա Սողոմոնյանը: Վերջինիս խոսքով` հռչակագրի միջոցով վերահաստատվել է հայ ժողովրդի զարգացման հետագա ուղին. «Այդ ուղու զարգացումը հաստատվել է 1918 թվականին: Պատահական չէ, որ Հայաստանում երբեք չեն եղել ստրկատիրական կարգեր: Դա խոսում է այն մասին, որ դեռ հին ժամանակներից մեր երկրում եղել է անհատի ազատություն»:
Սողոմոնյանի համար հռչակագրի ընդունումը պատմական պահ էր, եւ կարծում է, որ այն ընդունվել է ճիշտ պահին:
«Շատ ռիսկային քայլ էր: Անջատվելով խորհրդային միությունից, մարտահրավերի առջեւ էինք կանգնում թուրք-թաթարների հետ»,- ասաց պատմական գիտությունների թեկնածուն:
Քաղաքագետ Նարեկ Գալստյանը տեսնում է խնդիր մեր հասարակության մեջ: Խնդիրը նրանում է, որ նրանց մոտ ձեւավորված չէ ազգային տոների նկատմամբ ճիշտ վերաբերմունք. «Քիմ Քարդաշյանի մասին ավելի շատ գիտեն, քան անկախության  հռչակագրի մասին: Այն պետք է մեզ համար դառնա առօրյա, հատկապես արտաքին քաղաքականության ուղենիշ: Մեր երիտասարդության մեջ չի նկատվում հետաքրքրություն պետական խորհրդանիշերի նկատմամբ: Ապրում ենք այն ժամանակահատվածում, որ ուղղակի մոռանալ չենք կարող դրա մասին: Ճիշտ է` որոշ քայլեր արվել են դրա համար, բայց դրանք բավական չեն: Սա մեր հաղթական պայքարի ամրագրումն է: Ակնախության հռչակագիրը միայն փաստաթուղթ չէ»:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031