Այսօր առավոտյան ժամը 9.30-ի սահմաններում մի երիտասարդ աղջիկ փորձել է Կիեւյան կամրջից իրեն ցած նետել, սակայն մի տղամարդ փրկել է նրան: Ինչպես Aravot.am-ին պատմեց դեպքի ականատեսներից մեկը, տղամարդը վերջին պահին հասցրել է կամրջի հենասյանը նստած աղջկան գրկել ու իջեցնել մայթին: Ըստ ականատեսի, ինքնասպանության փորձ կատարող աղջիկը եղել է մոտ 20-25 տարեկան, ամբողջովին գունատ է եղել եւ անցորդներից ոմանք նրան միջադեպից հետո որոշ օգնություն են ցուցաբերել փողոցում:
ՀՀ ոստիկանությունից Aravot.am-ին հաստատեցին այս լուրը՝ հայտնելով, որ աղջիկը 1991 թվականի ծնունդ է: Սակայն, թե ինչն է եղել ինքնասպանության փորձի պատճառը, ոստիկանությունից այլ մանրամասներ չհայտնեցին` ասելով, որ հանգամանքները պարզվում են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ