Կան համայնքներ, որտեղ առաջադրվել է երկու, նույնիսկ երեք հանրապետական թեկնածու։ Այստեղ խնդիր չե՞ք տեսնում. ո՞րն է «իրար դեմ աշխատելու» տրամաբանությունը։
Պատասխանելով մեր այս հարցին, Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ ՌՈՒԲԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ երեկ նշեց. «Որեւէ խնդիր չեմ տեսնում։ Ի վերջո, ժողովուրդն է ընտրում, մենք ընդամենը առաջարկում ենք։ Ընտրական օրենսգիրքը չի արգելում, որ ցանկացած մեկը, այդ թվում՝ հանրապետական մեր գործընկերներից, առաջադրի իր թեկնածությունը եւ ժողովրդին ներկայանա իր ծրագրերով ու առաջարկություններով։
Կարեւորն այն է, որ բոլոր թեկնածուները, անկախ կուսակցական պատկանելությունից, պարտավոր են ծառայել ժողովրդին, կատարել ընտրողների կամքը, հոգալ բնակչության հոգսերը եւ լուծում տալ համայնքներում կուտակված խնդրահարույց հարցերին»։
«Հայոց աշխարհ»