Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Սադոյանը ստիպված սերիալներ է նայում

Օգոստոս 23,2012 12:04

ՀԱՐՑ. Դուք նայո՞ւմ եք հեռուստասերիալ եւ արդյոք կմիանաք այն պայքարին, որը հավանաբար լայն թափով ծավալվի անճաշակ հեռուստասերիալների դեմ։

ՊԱՏԱՍԽԱՆ. Խոսքը երեւի չի վերաբերում միայն հեռուստասերիալներին: Հայաստանում հեռուստաընկերությունների զգալի մասը մասնավոր է, եւ, այսպես ասած, ինչ ուզում են, այն էլ անում են։ Այսօր հեռուստաընկերությունները դաստիարակչական ֆունկցիա չեն կատարում։ Այդքան սպանություններ, այդքան զենք-զինամթերք, որ ցույց եք տալիս, դուք իրական կյանքում տեսե՞լ եք, էդ ի՞նչ եք անում։ Այս իրավիճակից դուրս գալու համար պետք է համատեղ ելք գտնենք։ Ինչ վերաբերվում է ինձ, ասեմ, որ ես կողքից մեկ-մեկ ստիպված նայում եմ։ Օրերս ինչ-որ Լորդ հանցագործի մասին էի նայում, այնքան խճճված պատմություն էր։ Տանն էլ են հաճախ նայում սերիալներ։ Ես էլ կողքից եմ նայում։ Ինձ հետաքրքիր է, քանի որ միայն նայելու դեպքում կկարողանամ դրական եւ բացասական գնահատական տալ։

ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆ

ԱԺԴ նախագահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Բացարձակ չեմ նայում։ Եվ, իհարկե, պարտավոր եմ միանալ այն պայքարին, այն ակցիաներին, որոնք ուղղված են այսօրվա եթերի անճաշակության դեմ։

ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ

«Ժառանգության» անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն

ՊԱՏԱՍԽԱՆ. Անիմաստ բան է, ինչո՞ւ միանամ այդ պայքարին։ Եթե երեխան ծնվում է, նրան պետք է դաստիարակել, կերակրել, հագցնել ու գումար ծախսել, որ ինքը կարգին, առողջ մարդ մեծանա, որ լավ բանի հասնի։ Եթե մենք այդպես չմտածենք, ոչ մի բան Հայաստանում չի զարգանա։ Հեռուստասերիալներն ո՞ւմ աչքն են հանել։ Այդ նախաձեռնությունները որակում եմ միտումնավոր քայլ դեպի արտագաղթ։

ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

դերասան

Պատրաստեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

«Ժողովուրդ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031