Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ԿԸՀ-ն ինքն իրեն չգովի, էլ ով դա անի

Օգոստոս 23,2012 11:48

ՀՀ ԿԸՀ-ն խորհրդարան է ուղարկել այս տարվա մայիսի 6-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների վերաբերյալ իր հաշվետվությունը, որը քննարկվել է աշնանային նստաշրջանի օրակարգում։

ԿԸՀ-ի հաշվետվությունն իրականում ինքնագովեսստի երկար շարան է։ Եվ  որպեսզի ԿԸՀ-ն իրեն ու իր կազմակերպած ընտրությունները գովի, ստիպված է եղել դիմել նաեւ կեղծիքների։ Այսպես, ԿԸՀ-ի հաշվետվության 11-րդ էջում գրված է, որ մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների «ընտրական ցուցակներն իրենց վերջնական տեսքով ունեցել են ճշտության աննախադեպ բարձր մակարդակ»։ Սա այն դեպքում, երբ անցած ԱԺ ընտրությունների ողջ ընթացքում հիմնական քննարկվող թեման ընտրական ցուցակներն էին, բազմիցս հայտարարվել է, որ ընտրողների թիվն արհեստական ուռճացվել եւ հասցվել է երկուսուկես միլիոնի, ընտրությունների ողջ ընթացքում բազմաթիվ հայտարարություններ են եղել այն մասին, որ ընտրական ցուցակներում ներառված են 700 հազարից մինչեւ մեկ միլիոն գոյություն չունեցող ընտրողների անուններ։ Բայց այդ ամենը ԿԸՀ-ին չի խանգարել հայտարարելու համար, որ ընտրական ցուցակները ամենալավն են եղել, եւ իր այս պնդումը ԿԸՀ-ն փորձել է հիմնավորել այն հանգամանքով, որ քվեարկության օրը ընտրական ցուցակների հետ կապված միայն մեկ բողոք է եղել։ Այսինքն, ԿԸՀ-ի «երկաթյա» տրամաբանությամբ, որպեսզի իրենք ընդունեն, որ ընտրական ցուցակները ուռճացված են, անհրաժեշտ է, որ գոյություն չունեցող ընտրողները պաշտոնապես բողոքեն։ Կեղծիքի վրա խարսխված նման «հիմնավորում», թերեւս, միայն Հայաստանի ԿԸՀ-ն կարող էր «երկնել»։

Հաշվետվության 13-րդ էջում ԿԸՀ-ն գրել է. «Նախընտրական հավաքների, խոսքի եւ տեղաշարժվելու ազատության որեւէ սահմանափակում չի արձանագրվել»։ Իսկապե՞ս։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանն ընդգոկող թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը խոչընդոտելու տեսագրությունները երկար ժամանակ համացանցի հիթերից էին դարձել, քարոզարշավի ողջ ընթացքում մամուլը դրա մասին գրել է, իսկ ահա ԿԸՀ-ն հայտարարում է, որ քարոզարշավի խոչընդոտման դեպք չի արձանագրվել։

Ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, որ ընտրությունների ժամանակ իշխանություններն իրենց քարոզարշավն իրականացրել են իշխանական ռեսուրսների կիրաոմամբ, երբեմն նաեւ՝ կոպտագույն ձեւերով։ Այս հանգամանքն իրենց զեկույցներում արձանագրել են նաեւ միջազգային դիտորդները։ Սակայն, ԿԸՀ-ի հաշվետվությունում այդ երետւյթի մասին ոչինչ նշված չէ։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Հայկական ժամանակ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031