Վկայակոչելով «Reuters»-ը՝ այս մասին տեղեկացնում է РИА «Новости» գործակալությունը:
Ոստիկանությունը թենիսի գծային մրցավար 70-ամյա Լոիս Գուդմենին ձերբակալել է Նյու-Յորքի հյուրանոցում, որտեղ նախապատրաստվում էր «US Open»-ի որակավորման մրցաշարին: Մարզային դատախազության ներկայացուցիչը հայտարարել է, որ Լոիսը մեղադրվում է ապրիլի 17-ին Լոս Անջելեսի իրենց տանը ամուսնուն՝ 80-ամյա Ալան Գուդմենին, սուրճի գավաթով գլխին մի քանի անգամ հարվածելով սպանելու մեջ եւ կալանքի տակ կմնա մինչեւ բժշկական փորձագետները հրապարակեն իրենց եզրակացությունը: Եվ եթե կասկածները հաստատվեն, նրան ցմահ ազատազրկում է սպասվում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ