Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը մեռելոցի՞ կողմնակից է, թե՞ ապրելու

Օգոստոս 23,2012 11:26

Լուսանկարը՝ «Ինքնագիր»-ից

Անցած շաբաթ մի տարօրինակ գնորդ էր եկել Վերնիսաժ։ Խոսք ու զրույցից պարզվեց, որ դագաղագործ է։ Ես խոսեցի իմ գործից, ինքն էլ խոսեց իր գործից, ու պարզվեց, որ երկուսս էլ տրտնջում ենք կլիենտի բացակայությունից։ Ավելի քան զարմանալի էր նրա տրտունջը։

– Քու գործին ի՞նչ է պատահել, էս ձախորդ օրերին ինչն է շատ՝ մեռելը,- ասի։

– Այնքան էլ այդպես չի,- ասաց,- մեր սեզոնը դեռ չի բացվել։

– Մեռելիև էլ կա՞ սեզոն,- ասի։

– Բա ո՞ց,- ասաց,- սեպտեմբերից մեր սեզոնը բացվում է։ Ուզող կլինի՝ ասա, ֆինլանդական լավ դագաղներ ենք ստացել, որ լավ կպցնես, մեջը հաշիվ էլ  կունենաս։

– Մեղա քեզ Աստված,- ասի։

Բայց նրա պտիտը էդ օրը ուրիշ էր։ Իտալական հաստ արծաթյա շղթա էր ուզում, 250-300 գրամ կշռով։ Ընկերոջս մոտ էդպիսի մի շղթա կար, որն արդեն կես տարի էր՝ չէր վաճառվում։

– Ի՞նչ արժե,- հարցրեց։

– 300 դոլար,- ասաց։

– Դագաղի հետ կփոխե՞ս…:

Առաջարկն առավել քան անսպասելի էր։ Ընկերս սարսափից սփրթնել էր։

– Դագաղն ի՞նչ եմ անում,- ասաց կարկամած։

– Գարաժից, պադվալից չունե՞ս։ Կգցեք մեջը, մի տխուր օր պետք կգա, էլի։

Օրը շաբաթ էր, բայց օրը աշխատանքային էր։ Մեռելոցին հաջորդած շաբաթն  էր։ Մարդիկ աշխատում էին անցած երկուշաբթի օրվա փոխարեն։ Դրա համար էլ Վերնիսաժում ոչ գործ կար, ոչ էլ մարդ։ Միակ հույսը դագաղագործն էր, էն էլ փողի դիմաց դագաղ էր առաջարկում։

Ես դեմ չեմ մեռելոցին, ոչ էլ կողմ եմ այդ օրը օրացույցով պաշտոնականացնելուն։ Այո, դարեր ի վեր մեր եկեղեցին ամեն եկեղեցական տաղավար տոներից հետո հայտարարում է մեռելոց։ Դա եկեղեցու սրբազան իրավունքն է։ Բայց ո՞վ է ասել, որ այն պետք է ներխուժի օրացույց։ Չէ՞ որ դեռ էն գլխից պետությունը եկեղեցուց անջատված է։ Ես ամենեւիև էլ չեմ հասկանում եկեղեցու ջերմեռանդությունը մեր հարազատների հիշատակն անպայման մեռելոցով նշելու գործում։ Արդյո՞ք նա ձախորդ դագաղագործի ևմաև փորձում է աշխատանքային ճակատ ստեղծել իր քահանաների համար, թե՞ դարդուցավը կտրած՝ մտածում է մեր հարազատների հիշատակի համար։ Միեւևույն է՝ ով իր հանգուցյալի հիշատակը հարգում է, կհարգի, ով էլ չի հարգում, թեկուզ հազար մեռելոց։ Մեր հանրապետությունում երեւի մարդ չգտնվի, որ չիմանա Ծիծեռնակաբերդի տեղը ու չնշի Եղեռնի օրը, բայց, ցավոք, կան մարդիկ, ովքեր իրենց ծնողի գերեզմանի տեղը չգիտեն։ Եղբայրս, որ

քանդակագործ է, արձան էր կերտել մի տռուզ սգվորի համար։ Բայց արի ու տես, որ արձանը տարել էին գերեզմանոց, ու նա ոչ մի կերպ չէր կարողանում գտնել հոր գերեզմանի տեղը։ Բջջայինը ականջին, էծի նման էս քարից էն քարն էր թռչում։ «Մամա, պապայի գերեզմանը ո՞ր կողմն ա»,- գոռում էր։

Դե, վարդապետ, եկ մեռելոցով էդ մարդուն իր հոր գերեզմանի տեղը ցույց տուր։ Նորից եմ կրկնում, եկեղեցին պետությունից անջատ է։ Ինչո՞ւ է եկեղեցին խառնում օրացույցը, ինչո՞ւ է խախտում մեր աշխատանքային ռիթմը, ինչո՞ւ է ուզում իշխած լինել մեր սուրբ զգացումների վրա, ինչո՞ւ է օրը կոտրում՝ առավոտը դարձնելով տխուր մեռելոց։ Չէ՞ որ այլ հավատի մարդիկ էլ կան, վերջապես անհավատներ էլ կան։ Ինչո՞ւ չենք հարգում նրանց իրավունքները։

Բանը հասել է նրան, որ եկեղեցականներն աշխարհիկ են խաղում, իսկ աշխարհիկները՝ եկեղեցական։ Մեր վարչապետն էլ դարձել է մոլի եկեղեցւսպաշտ եւ գրչի մի հարվածով օրեր է շարժում։ Վերջիվերջո, նա մեռելոցի՞ կողմնակից է, թե՞ ապրելու..

Լեւոն ՋԱՎԱԽՅԱՆ

«Հրապարակ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031