Պրահայում շարունակվող շախմատի 8-18 տարեկան պատանիների ու աղջիկների Եվրոպայի առաջնության 12 տարեկան տղաների պայքարում հայաստանցի ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանն անցկացված վեց տուրերում միայն հաղթանակներ է տարել եւ հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Մեդալների համար պայքարում են նաեւ 5,0-ական միավոր վաստակած եւ երրորդ տեղերում ընթացող Մանուել Պետրոսյանը (14 տարեկաններ), միջազգային վարպետ Հովհաննես Գաբուզյանը (18), ինչպես նաեւ 10-ամյա Շանթ Սարգսյանը, որը նույնպես ունի 5,0 միավոր եւ չորրորդ հորիզոնականում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ