Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Արամյանի հորեղբոր տղան եզակի բացառություն է

Օգոստոս 23,2012 11:00

Արդյոք ֆինանսների երիտասարդ փոխնախարար Վարդան Արամյանի հայտարարությունը, թե իր հորեղբոր տղայի աշխատավարձը 180 հազար դրամից դարձրել են 280 հազար, բավարա՞ր Է, որ հավատանք, թե երկիրը «թույն» տնտեսական աճ Է ապրել։ Նաեւ աճել են բնակչության եկամուտները, բարելավվել Է կյանքը։

Երկրի տնտեսական վերելքի մասին ասուլիս տվող փոխնախարարը եւ նրան ասուլիսի ուղարկած շեֆերը հավանաբար մոռանում են, որ մենք էլ ենք ապրում այս երկրում, մենք Էլ հորեղբոր տղաներ ունենք։ Իսկ մեր հորեղբոր տղաների աշխատավարձը, պարոն Արամյան, ոչ միայն չի աճել, այլեւ ակնհայտորեն նվազել Է։ Գուցե աշխատավարձերի բացարձակ  չափը պահպանվել Է, բայց երբ գների համատարած աճ կա, արդյունքում մեր բոլորիս եկամուտները նվազել են։

Ես չգիտեմ, թե որտեղ Է աշխատում պրն  Արամյանի հորեղբոր տղան, բայց այն բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները, որտեղ աշխատում ենք մենք ու մեր հորեդբոր տղաները, եկամուտների ոչ թե աճ չեն ունեցել, որ աշխատավարձեր բարձրացնեն, այլ շուկայի փոքրանալու, մարդկանց արտագաղթի, մենաշնորհների ծաղկման եւ բազում այլ պատճառներով կորցրել ենք մեր եկամուտների մի զգալի մասը։ Դա՝ մասնավոր հատվածում։ Ինչ վերաբերում Է պետական հիմնարկներին, նպաստներին ու թոշակներին, ինչ-որ չեմ հիշում, որ դրանք վերջին շրջանում բարձրացված լինեն, կամ՝ ինդեքսավորված։ Այնպես որ, ոնց նայում ենք՝ Վարդան Արամյանի հորեղբոր տղան եզակի բացառություն է, եւ մեզ մնում Է կասկածել, որ այստեղ կամ կեղծիք կա, կամ կոռուպցիոն դրսեւորում։ Այսպես ասած՝ փոխնախարարի մատն է խառը։ Վիճակագրական թվերի ու հաշվետվությունների հետ հմտորեն խաղացող կառավարությունը փորձում Է ապացուցել անապացուցելին։ Մինչդեռ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր մաշկի վրա Է գզում այդ «տնտեսական աճ» կոչվածը։

«Հրապարակ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031