Օգոստոսի 22-ին, ժամը 18.44-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձորի մարզադաշտի մոտակայքում ջրագծերի վերանորոգման աշխատանքներ կատարելիս աշխատակիցներն ականանման առարկա են հայտնաբերել:
Դեպքի վայր է մեկնել Լոռու մարզային փրկարարական ջոկատը։ Ահազանգի մասին տեղյակ են պահվել ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի և ԱԱԾ օպերատիվ հերթապահները:
Տեղում պարզվել է, որ հայտնաբերվածը երկաթյա խողովակի կտոր է:
«Արտակարգ ալիք» լրատվական կենտրոն