Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մակեյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին. «Հատկապես մեծ քաղաքներում ով շատ փող բաժանի, վարչական լծակները ում սպասարկեն, նա էլ կանցնի»

Օգոստոս 22,2012 17:24

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը խորհրդարանական ընտրություններին գնահատականներ տալու ժամանակ «168 ժամ»-ին ասել էր. «Բարգավաճն» իմ աչքի առաջ` իմ ընտրատարածքում, ավելի շատ փող է բաժանել, քան Հանրապետականն ու «Օրինաց երկիրը»: Ի՞նչ տարբերություն, եթե «Բարգավաճ Հայաստանն» ու Հանրապետական կուսակցությունը տեղերով փոխվեն, ի՞նչը կփոխվի»:

Aravot.am-ը Պ. Մակեյանից հետաքրքրվեց՝ ՏԻՄ ընտրությունների արդեն սկսված քարոզարշավի առիթով է՞լ է ինքը նույն կարծիքն ունի: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես իմ կարծիքն առանց փաստերի չեմ փոխում: Իսկ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի՝ տեղերով փոխվելու մինիմում հնարավորություն կա: Ես ինչ ասել եմ մնում է նույնը»:  Հետաքրքրվեցինք՝ արդյոք երաշխիքներ տեսնո՞ւմ է, որ ՏԻՄ ընտրությունները արդար կանցնեն: Պ. Մակեյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ ի՞նչ արդար: Իհարկե, ՏԻՄ ընտրությունները տարբերվում են համապետական ընտրություններից, դրանցում փոքր և միջին համայնքներում բարեկամ, խնամի, ծանոթ ազդեցությունը դեռ քիչ, բայց գործում է, իսկ մեծ համայնքներում արդեն ֆեոդալիկներ են ձևավորվել, որոնք իշխանությունների հովանավորչությունն են  ստանում: Մեծ քաղաքներում էլ  արդեն պարզ է, Գյումրին լավ օրինակ էր, երբ թույլ  չտրվեց, որ գործող քաղաքապետն առաջադրվի: Հատկապես մեծ քաղաքներում ով շատ փող բաժանի, վարչական լծակները ում սպասարկեն, նա էլ կանցնի: Ուստի կամաց-կամաց ՏԻՄ ընտրությունն էլ են մխտռվում»:

Մեր հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ ըստ Պ. Մակեյանի ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի՝ տեղերով փոխվելու նվազագույն հնարավորություն կա, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չեմ տեսնում այն քաղաքական կամքը, ռիսկն ու ուժը, որ ԲՀԿ-ն կարող է ցուցաբերել և հանդես գալ վարչախմբի դեմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031