ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանն այսօր ընդունեց օգոստողի 24-ին Լոնդոնի պարալիմպիկ խաղեր մեկնող Հայաստանի մարզական պատվիրակությանը:
Փոխնախարարը իր եւ ամբողջ նախարարության անունից ծանրորդ Գրետա Վարդանյանին եւ լողորդ Մարգարիտա Հովակիմյանին մաղթեց հաջող մրցելույթներ պարալիմպիկ խաղերում. «Ձեզ մաղթում եմ կանաչ ճանապարհ եւ հաջող մասնակցություն: Բայց անկախ արդյունքներից, իմացեք, որ հայրենիքը սպասում է ձեր վերադարձին», – ասաց Խաչիկ Ասրյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ