Լրահոս
Օրվա լրահոսը

Ամռան տապին 1-3 լիտր հեղուկ խմելը պարտադիր է

Օգոստոս 22,2012 15:12

Ամառային թեժ եղանակին օրգանիզմին անհրաժեշտ սննդակարգի մասին խոսելիս,

էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը խորհուրդ տվեց շատ հեղուկ օգտագործել, բայց ոչ թե քաղցր հյութերի կամ գազավորված ըմպելիքների տեսքով, այլ` ջրի:

Սակայն, մասնագետի ներկայացմամբ, դա չի վերաբերում այտուցների հակում ունեցող մարդկանց, որոնք իրենց ամառային սննդակարգը պետք է բժշկի հետ քննարկեն: Ըստ  Բամինե Բաղրամյանի, առողջական խնդիրներ չունեցող մարդը ամռանն օրական 1-3 լիտր հեղուկ պիտի օգտագործի` կախված աշխատանքի բնույթից. «Պարզ է, արեւի տակ աշխատողը ավելի շատ պիտի խմի, քան օդակարգավորիչով սենյակում նստածը»:

Այսօր «Արմատ» մամուլի ակումբում Էնդոկրինոլոգն անդրադարձավ նաեւ հիգիենային եւ սննդի պահպանման պայմաններին, որոնց, հատկապես ամռանը հետեւելը, խիստ անհրաժեշտ է. «Ձեռքերն անպայման լվանալ, սնունդ գնելուց առաջ, պարտադիր, ժամկետներին ուշադրություն դարձրե’ք, մսամթերք, կաթնամթերքը գնելիս երկար ժամանակ առանց սառնարանային պայմաններում մի’ թողեք, ամռանը միկրոբներն արագ են զարգանում, ցանկալի է միանգամից պատրաստել»:

Արեւայրուք ընդունելիս էլ, մասնագետը խորհուրդ տվեց 12-ից մինչեւ ժամը 5-ն ընկած ժամանակահատվածը արեւի տակ չգնվել` վտանգավոր է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031