Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբիկ Մինասյան. «Վատ է, որ ամեն մեկը խոսում է սիրիահայի անունից»

Օգոստոս 22,2012 15:01

Մերձավոր Արեւելքում դեպքերը գնալով ստանում են ավելի լուրջ զարգացում: Այսօր «Ելակետ» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն ասաց, որ Մերձավոր Արեւելքը կանգնած է խոշոր պատերազմի առջեւ: Նա դժվարանում է բնութագրել, թե ինչիպիսի՞ն կլինի այն, եւ կարծում է, որ պետք է ավելի խորը հայացք նետել. «Նախադրյալներ ստեղծված են նեղ լիբանանյան պատերազմի վերսկսկման համար: Հորդանանում, Սաուդյան Արաբիայում, եթե պատերազմ չկա, գոնե կա քաղաքացիական ըմբոստություն: Իրենք թույլ են թվել ներքաշելու այդ կռվի մեջ, դա արաբների ցանկությունը չէ: Պատերազմը Արեւելքում միշտ դաժան է եղել, ու եթե լինի դա, կտեւի երկար տարիներ»:
Քաղաքագետն այս պահին կանխատեսումներ չունի, թե ինչ ավարտ կունենան կռիվները:
«Ես չեմ կարող ուրիշների փոխարեն խոսել, կամ էլ կանխատեսումներ անել: Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ երբ պատերազմի մեխանիզմ են գործադրում, կորցնում են կառավարումը: Տեսնում եմ միայն, որ պատերազմը անխուսափելի է»,- նշեց Շաքարյանցը:
Հայաստանի իշխանությունները սիրիահայերի նկատմամբ անում են այն սխալը, ինչն արել են այն իշխանությունները աբխազահայերի նկատմամբ. քաղաքագետի կարծիքն է եւ նշում է, որ աբխազների դեպքում մեզ վրա շատ ծանր նստեց. եղավ ցեղասպանություն: Եթե շարունակվի այսպես, Սիրիայում նույնպես կկրկնվի դա.
«Մենք ուզում ենք, որ Հայաստանը ասի` եթե Սիրիայում մի հայի մազ պակասի, պատասխան եք տալու, ու դա ասի շատ կոպիտ»:
Իրանահայ, «Իրանահայեր» լրատու ցանցի խմբագիր Ռուբիկ Մինասյանի համոզմունքով, ավանդական սփյուռքը այսօր բարդ իրավիճակի առջեւ է կանգնած ու դա Հայաստանի իշխանությունների սխալ քաղաքականության հետեւանք է:
«Վատ է, որ ամեն մեկը խոսում է սիրիահայի անունից: Հայաստանից ասում են, որ պետք է պահվի սիրիական համայնքը, բայց ինչ են անում դրա համար: Կոչեր են հնչում՝ վերադարձեք հայրենիք եւ դրան զուգահեռ ասում են՝ պահեք համայնքը: Հիմա ի՞նչ` գան, թե՞ մնան այնտեղ: Հայաստանի իշխանությունները պետք է մտածեին ամեն մանրուք. Հալեպը եթե գրավեն՝ ինչ պետք է անեն, կռիվ սկսվի ինչ պետք է անեն…
Ինչպես սիրացիները, այնպես էլ սիրիահայերը մասնատված են»,- ասաց Մինասյանը:

 Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031