Երեւանին քաղաքապետարանի ենթակայության ներքո գործում է 161 մանկապարտեզ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ներկայացրեց մանկապարտեզների վերաբերյալ այն աշխատանքները, որոնք իրականացվել են քաղաքապետարանի եւ վարչական շրջանների կողմից: Վարչության պետը նշեց, որ անվճար լինելուց սկսած՝ Երեւանի բոլոր մանկապարտեզներում երեխաների ընդունելության թիվը շոշափելի է, սակայն առայժմ մեծ է նաեւ հերթագրվածների թիվը: Եվ այն կմեղմվի, երբ ավագ խմբի երեխաները մեկնեն դպրոց:
Տիկին Սողոմոնյանը հավելեց, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար ստեղծվել են 6 կենտրոններ, նաեւ ցավով փաստեց, որ մեծանում է հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը, ուստի պատրաստվում են նոր կենտրոններ բացել մանկապարտեզներում: Քաղաքապետի հանձնարարությամբ՝ տարվա եւ մասնավորապես ամառվա ընթացքում ուսումնասիրություններ են իրականացվել մանկապարտեզներում տրվող սննդի հետ կապված, ինչի արդյունքում մեկ մանկապարտեզի տնօրեն ազատվել է աշխատանքից, մի քանիսին տրվել է նկլատողություն: «Քաղաքապետի ուշադրության կենտրոնում է մանկապարտեզների շենքային վիճակը, 2012թ ֆինանսատնտեսական զարգացման ծրագում ընդգրկվեցին մանկապարտեզներ, որոնք պիտի հիմնանորոգվեն, 17 մանկապարտեզ կհիմնանորոգովի, 5 մանկապարտեզներում կկատարվի տանիքների, իսկ 4-ում՝ սանհանգույյցների նորոգում»,- հայտնեց Գայանե Սողոմոնյանը:
Նրա ասելով, թարմացվել է նաեւ գույքը, մանկապարտեզները ստացել են 2360 աթոռակներ եւ 114 սեղաններ: Մանկապարտեզների տնօրենների խնդրանքով քաղաքապետարանը պատվիրել է եռահարկ մահճակալներ, ինչը հնարավորություն կտա տարածք խնայել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ