Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սերգեյ Շաքարյանց. «Վրաստանը կլիզի հերթական ռուս թագավորի ոտքերը»

Օգոստոս 22,2012 13:32

Ախալցխայի բերդի վերաբացմանը Շառլ Ազնավուրի համերգի շուրջ այսօր «Արմատ» ակումբում խոսեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Վերջինիս խոսքով` աշխարհահռչակ հայ երգիչը չպետք է գնար այդ քայլին` հաշվի անելով վրացահայերի բողոքները Վրաստանի իշխանություններից: «Նա չպետք է աջակցեր իշխող վարչակարգին, որը ցանկանում է իմիջ  ձեռք բերել: Բայց իրականում Վրաստանն իմիջ չունի Արևմուտքում, Կովկասում, անգամ` Ադրբեջանում: Այս պարագայում Ազնավուրը գործեց ոչ որպես հայ` հավանաբար մոռանալով ՀՀ կառավարության կողմից իրեն շնորհած պատվավոր դեսպանի կոչումը»,-ասաց քաղաքագետը:

Սերգեյ Շաքարյանցը հավելեց, որ Ազնավուրը գործել է որպես Ֆրանսիայի քաղաքացի և արևմտյան շոու-բիզնեսի ներկայացուցիչ. «Բառացում եմ գումարային հարցում  նրա շահագրգռված լինելը: Եթե նրան դիտարկենք որպես Արևմտյան շոու-բիզնեսի ներկայացուցիչ, ապա քննադատելն անիմաստ է: Այդպիսի համերգ նա կարող էր տալ, օրինակ, Սիրիայի ընդդիմադիրների ճամբարում»:

Քաղաքագետի խոսքով, ժամանակին թուրք փաշաներին պատկանած ամրոցի վերաբացմանն Ազնավուրին, հավանաբար,  խնդրել է ելույթ ունենալ Ֆրանսիայի կառավարությունը, «Հարցը քաղաքական ենթատեքստ ունի. վաղը ևս մի հայի Ֆրանսիայից կուղարկեն` ի աջակցություն Սահակաշվիլիին: Չի բացառվում, որ Ազնավուրը վարդագույն երևակայությամբ ցանկացել է լավ գործ անել, բայց ես դրան չեմ հավատում»:

Քաղաքագետի համոզմամբ` ռուսը է ֆաշիստ է վրացիների համար, իսկ թուրքը` բարեկամ. «Բաթումին դառնում է թուրքերի երկրորդ մայրաքաղաքը, իսկ Վրաստանը` Թուրքիայի տարածքային կցորդը: Վրաստանի իշխանությունը ծախված է: Սահակաշվիլու վարչակագը սերմանում է հակառուսական ատելություն, օրինակ,  ասում է, թե վերաբացված տաճարը ռուսներն են քանդել, մինչդեռ 17-րդ դարում ռուսները մուտք չեն գործել Վրաստան: Իրականում դա հենց թուրքերի քանդածն է»:

Սերգեյ Շաքարյանցը նաև ասաց, որ Վրաստանը պատրաստ է ենթարկվել նոր «տերերին». «Վաղը չէ մյուս օրը Սահակավիլին չի լինի, և վրացիները  կլիզեն հերթական ռուս թագավորի ոտքերը: Հենց նոր տեր են տեսնում, վազում են նրա ետևից»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել