Օգոստոսի 21-ի երեկոյան ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր եւ Այգեպար գյուղերը: Մովսեսի գյուղապետ Լյուդվիգ Ապերյանը հայտնեց, որ գնդակոծությունը շարունակվել է շուրջ 4 ժամ` ժամը 20-24-ը: Դրա հետեւանքով վնասվել են գյուղի շուրջ մեկ տասնյակ տների տանիքներ,կոտրվել են մի քանի տան ապակիներ:
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետարանից տեղեկացանք, որ այստեղ կրակոցները շարունակվել են ժամը 21-24-ը: Ադրբեջանական գնդակները կպել են տների տանիքներին, մուտքի դռներին:
Ժամը 21.30-ի սահմաններում ադրբեջանական գնդակոծությունից բռնկվել է գյուղը սնող գազատարը, գազի հիմնարկության կողմից անջատվել է գազամատակարարումը, կրակը` մարվել:
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը հայտնեց, որ իրենց գյուղը գնդակոծվել է ժամ 22- 23-ը, դրա հետեւանքով վնասվել են բազմաբնականան 4 շենքերի եւ սեփական 25 առանձնատների տանիքներ:Ադրբեջանական զինուժի կրակոցները խոցել են տների տանիքները, բնակարանների պատերը: Ադրբեջանական զինուժը սահմանամերձ գյուղերի գնդակոծությունը դադարեցրել է մեր զինուժի պատասխան կրակից հետո:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ