Հատված ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ հարցազրույցից
– Պարոն Զուրաբյան, երեք շաբաթից ՏԻՄ ընտրություններն են, Հայ ազգային կոնգրեսը որոշե՞լ Է, թե որտեղ ում է սատարելու։
– Հայաստանում ընտրություն գոյություն չունի, եւ լավագույն ապացույցը վերջին ԱԺ ընտրություններն են, որոնցում մոտ 500-700 հազար ձայն կեղծվել Է։ Ընդ որում, կեղծիքների ծավալը, կաշառքը, ահաբեկումները ավելի ազդեցիկ են տեղական ընտրությունների ժամանակ։ Նախագահական ընտրություններում կեղծիքի, կաշաոքի, ահաբեկման Էֆեկտիվությունը նվազեցվում Է։ ՏԻՄ ընտրությունները ամենախոցելին են այս առումով։ Սա մենք հաշվի ենք առել եւ Կոնգրեսի մասնակցությունը ՏԻՍ ընտրություններին թողել ենք տեղական կառույցների նախաձեռնությանը։ Մենք գիտենք, որ ընտրությունները անհուսալիորեն կեղծվելու են, բայց եթե ինչ-որ տեղերում ինչ-որ մարդիկ շանս տեսնում են իրենց համար, պատրաստ ենք աջակցել։
– 400 համայնքից քանիսո՞ւմ թեկնածու ունեք։
Կարդացեք նաև
– Ավագանու մոտ 90, համայնքապետերի՝ մոտ 30:
– Գյումրիում քաղաքապեւոի դաշնակցական թեկնածու Հովսեփ Սիմոնյանը հայտարարել էր, թե ակնկալում է, որ ընդդիմությունն իրեն Է սատարելու։ Կոնգրեսը Գյումրիում ո՞ր թեկնածուին է սատարելու։
– Դեռ քննարկում ենք մեր տեղական կառույցի տրամադրած ինֆորմացիան, բայց միանշանակ Է, որ չենք պաշտպանի որեւէ թեկնածուի, որին պաշտպանում Է ՀՀԿ-ն։
– Այսինքն, Սամվել Բալասանյանին չեք սատարելու։
– Եվ ուրեմն, կարող ենք անցնել հաջորդ հարցին։
– Այսօր կայքերում քննարկման առարկա էր դարձել այն, որ Կոնգրեսից ոչ ոք չի մասնակցել Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանի հոգեհանգստին, ինչպե՞ս կպատասխանեք այդ մեղադրանքներին։
– Ես անձամբ քաղաքում չեմ եղել, Կոնգրեսից այլ մարդկանց մասնակցության վերաբերյալ տեղեկություն չունեմ եւ անբարոյականություն եմ համարում, որ թեման շահարկվում է։
– ՀԱԿ ակտիվիստներին դատապարտելու վճռից հետո դատախազության մոտ վերականգնվել են ակցիաները, բայց Կոնգրեսի վերնախավից շատ քչերն են մասնակցում այդ ակցիաներին, Կոնգրեսն իր մարտավարությունից ետին
պլա՞ն է մղել փողոցային ակտիվ պայքարը։
– Ձեր ինֆորմացիան չի համապատասխանում իրողությանը։ Եթե այսօր փողոցում կա մի ուժ, որ ակտիվ է, դա ՀԱԿ-ն է։ Կոնգրեսը ապացուցել է եւ առաջին ուժն է, ով ապացուցում է, որ կարելի Է գործել խորհրդարանում, օգտագործել Աժ ամբիոնը քաղաքական պայքարի համար, բայց նույնքան հավասար շարունակել նաեւ պայքարը փողոցում։ Իշխանությունը ակնկալում Էր, որ մեր խորհրդարանական ուժ դառնալու հանգամանքը նշանակելու Է ավարտ մեր փողոցային պայքարի, եւ շատ ուժեր հույս ունեին, որ այդ
պայքարի դրոշը վերցնելու են իրենց ձեռքը։ Դա տեղի չունեցավ։ Այսօր
այդ դրոշը վստահելիորեն գտնվում Է Կոնգրեսի ձեռքում, որովհետեւ
ՀԱԿ-ը շարունակում Է մնալ իշխանությունների կողմից չկառավարվող, անվերահսկելի, վճռական, արմատական ընդդիմություն։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»