Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնելիության թիվը տարեցտարի ավելի է նվազում

Օգոստոս 22,2012 11:34

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ ՀՀ-ում ծնվել է 19 հազար 183 երեխա, մահացել 14 հազար 877 հոգի։ Իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ծնվել է 19 հազար 995 երեխա, մահացել 14 հազար 676-ը։ Ծնելիության թիվը տարեցտարի ավելի է նվազում. համենայնդեպս, կիսամյակային կտրվածքով 2011թ. համեմատ 2012թ. ծնվածների թիվը նվազել է 812-ով։ ԱՎԾ հրապարակած տվյալների համաձայն՝ 2011թ. բնական հավելաճը եղել է 5 հագար 319, իսկ այս տւափ՝ 4 հագար 306: Այս տվյալները նույնքան մտահոգիչ են, որքան արտագաղթը։

ՀԱՐՑ. Ինչի՞ հետեւանք է այս պատկերը։ Ըստ Ձեզ՝ ստեղծված իրավիճակի պատճառով առաջիկայում դեմոգրաֆիական խնդրի առաջ չենք կանգնի։

ՊԱՏԱՍԽԱՆ. Մարդիկ ապագա չեն տեսնում, չեն կողմնորոշվում՝ ոնց ապրեն։ Սա շատ ցավալի փաստ Է։ Երիտասարդ ընտանիքներին ոչ մի սատարում չկա։ Ախր ասում եք՝ ծնեն, ո՞նց ծնեն, պահել Է պետք, չէ՞ հո մենակ բերելո՞վ չէ։ Առաջ, երբ թագավոր կար, մտածում Էր ժողովրդի մասին, հիմա մտածող չկա։ Շատ եմ ցավում մեր ժողովրդի համար։ Համակարգը պետք Է միտված լինի հանուն մարդու, այլ ոլ թե ընդդեմ։ Մարդկանց ընկած վարկ են տալիս, տեսե՛ք, թե ինչ է կատարվում, ինչ առաջարկներ եՆ անում ու ինչի են այդ վարկերը տալիս, որ հետո մարդու ձեռքից ունեցվածքը վերցնեն, որ մարդը չկարողանա այդ ամենի տակից դուրս գա։ Մեր քաղաքականությունը պետք է փոխվի, քանի որ այն քաղաքականությունը, որը կա, այսօր տանում է դեպի կործանում։

ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ժողովրդական կուսակցության նախագահ

ՊԱՏԱՍԽԱՆ. Որպես օրինավոր քաղաքացի՝ պատրաստ եմ արձագանքել հայրենիքի ցանկացած կանչին։ Նույնիսկ եթե դա ծնելիության աճը կարգավորելը լինի՝չնայած տարիքիս։ Սա, իհարկե, հումորով։ Իսկ եթե լուրջ, ահա պատասխանս, պատճառը կառավարության վարած ոչ ճիշտ քաղաքականությունն է։ Քանի որ այն համալրված է ոչ կոմպոտենտ, սեփական շահերը հետապնդող, անպատասխանատու անձանցով, իսկ դեղամիջոցն արդար, թափանցիկ ընտրություններն են։

ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂՈՅԱՆ

Նախկին «3-րդ ալիք» հեռուստածրագրի

ռեժիսորմեկնաբան

Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ  

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031