Երեւանի Հր. Ղափլանյանի անվան պետական դրամատիկակաև թատրոնի դերասան Հովհաննես Բաբախանյանն իր ընտանիքի հետ միասին արդեն մի քանի տարի է, ինչ ապրում եւ ստեղծագործում է ԱԱՆ-ում։ Թե որն էր դերասանի՝ Հայաստանից հեռանալու պատճառը, եւ ինչ գործունեություն է այժմ ծավալում Ամերիկա յում, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով կապվեցինք նրա հետ եւ մի քանի հարց ուղղեցինք։
– Պարոն Բաբախանյան, մի քանի տարի է՝ արդեն ընտանիքով բնակվում եք ԱՄՆ-ում, ո՞րն էր Հայաստանից հեռանալու պատճառը։ Հայրենիքում չգնահատված լինելու խնդի՞ր ունեիք։
– Աշխատանքային հրավեր ստացա ու եկա Նյու Յորք, որտեղ Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ նշանակված էր առաջին համերգս։ Նյու Յորքում 6 ամիս ապրելուց եւ 7 համերգ ու 2 ներկայացում խաղալուց հետո ընտանիքիս հետ տեղափոխվեցինք Լոս Անջելես։ Այստեղ ես ունեմ հոլիվուդյան գործակալ, որն ինձ ներկայացնում է որպես դերասան եւ երգիչ. 4 մեևահամերգ եմ երգել, արդեն մի քանի ներկայացում խաղացել եմ «Լունա» թատրոնում, կնոջս՝ Մարիի հետ միասին խաղացել ենք «Տtars Palace» թատրոնում եւ այդ նույն ներկայացմամբ «Շանթ» թատրոնի բացումն ենք արել։ Ի դեպ, «Շանթն» առաջին հայկական թատրոնն է Լոս Անջելեսում։ Քայլերս կինոյում դանդաղ են ընթանում, բայց հաստատուն, իսկ երգը ամենամեծ կապն Է ստեղծում իմ եւ ամերիկացի հանդիսատեսի միջեւ։ Երգում եմ 5 տարբեր լեզուներով եւ հաճախ եմ մասնակցում տարբեր համերգների։ Ինչ վերաբերում Է չգնահատված լինելուն, ապա, բարեբախտաբար, երբեւէ չգնահատված լինելու խնդիր չեմ ունեցել՝ ոչ երկրիս, ոչ ազգիս, ոչ կինոյի, հեռուստատեսության, ոչ թատրոնիս ու կոլեգաներիս կողմից… ասածս հիմնավորելու համար ասեմ, որ ես Հայաստանի վաստակավոր արտիստ եմ, «Արտավազդ» մրցանակակիր, «Արմոևո» թատերական փառատոնի երկակի մրցանակակիր, մասնակցել եմ մի շարք միջազգային կինո եւ թատերական փառատոնների, աշխարհի տարբեր երկրներում ներկայացրել եմ Հայաստանը եւ վերադարձել բարձր մրցանակներով, եւ այս ամենի հետ այն սերն ու բարյացակամ վերաբերմունքը, որ վայելում եմ իմ ընկերների ու կոլեգաների կողմից, այդ առումով, փառք Աստծո՝ գնահատված եմ ու սիրված։
– Գաղտնիք չէ, որ Հայաստանում դերասանները քիչ են վաստակում, ԱՄՆ–ում ֆինանսապես ավելի բարեկեցիկ կյանքով ապրելու հանգամանքն ինչքանո՞վ ազդեց Ձեր որոշման վրա։
Կարդացեք նաև
– Իհարկե, վճարման եւ չափը, եւ ձեւը տարբեր են, բայց այստեղ էլ կան բարձր պետական տուրքեր, որոնք չես կարող շրջանցել…, ես Հայաստանում էլ կարողացել եմ ւսշխատել, վաստակել եւ նորմալ ապրել։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
«Հրապարակ»