Հյուսիսային Իռլանդիայի Անթիմ աբաթության ոստիկանությունը ձերբակալել է Հորդանանի պարալիմպիկ հավաքականի անդամ երեք տղամարդու՝ սեռական բնույթի, այդ թվում նաեւ երեխայի նկատմամբ, հանցագործություն կատարելու համար:
Աբաթության ոստիկանությունը հաստատել է ձերբակալության փաստը եւ հայտարարել, որ նրանք մեղադրվում են երեխայի եւ կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի ոտնձգությունների, երեխային անառակության մեջ ներքաշելու եւ բռնաբարության փորձի համար: Նրանք բոլորն էլ մոտ օրերս կանգնելու են դատարանի առջեւ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ