Սուրեն Սիրունյանի ընկերը՝ նախկին քաղբանտարկյալ Սամվել Աբովյանը «Առավոտին» հաստատեց լուրը, որ Դիանա Սիրունյանը մահացել է: 16-ամյա աղջկա կյանքն ընդհատվեց օգոստոսի 22-ի առավոտյան` ժամը 04:30-ին
Հիշեցնենք, որ Դիանայի հարազատների պատմելով, երբ Սուրեն Սիրունյանի կնոջը հայտնել էին ամուսնու հանկարծամահ լինելու մասին լուրը, Դիանան վազել էր սենյակ ու միանգամից իրեն ցած նետել պատուհանից:
Հարազատների խոսքերով, որեւէ մեկը չի պատկերացրել, թե ինչ է կատարվում, որպեսզի կանխեին աղջկա մտադրությունը, մայրը մտածել է, թե Դիանան գնում է իր սենյակում լաց լինելու ու նետվելուց հետո են միայն հասկացել, թե իրականում ինչ է կատարվել:
Հարազատները նաեւ պատմում են, որ Դիանան չափազանց շատ է սիրել հորը եւ շատ կապված է եղել նրա հետ, հենց այդ պատճառով էլ շոկային վիճակում նման քայլի է դիմել: