Լրահոս
Օրվա լրահոսը

Մսամթերքի շուկայում խախտումներ են հայտնաբերվել

Օգոստոս 21,2012 21:16

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայությունն ավարտել է ուսումնասիրությունը մսամթերքի և պաղպաղակի շուկայում: Այդ մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Սննդի անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը:

«Պաղպաղակի շուկայում հայտնաբերված մակնշման և սառնարանների հետ կապված խախտումների մասին նշել էինք դեռ օգոստոսի սկզբին հրավիրած ասուլիսի ժամանակ: Հետագայում այլ խախտումներ չհայտնաբերվեցին: Թեև դիտարկումն իրականացվել է 78 տնտեսվարողների շրջանում, այնուամենայնիվ ընդհանուր արտադրողների թիվը սահմանափակ է, այդ պատճառով նոր խախտումներ չեն հայտնաբերվել»,- նշեց Բ. Պիպոյանը:

Նույնը չի կարելի ասել մսամթերքի շուկայի մասին: Բ. Պիպոյանի խոսքով` ուսումնասիրություն իրականացվել է մսամթերքի տարածման 6 տնտեսվարող սուբյեկտների շրջանում: Հայտնաբերված խախտումները հիմնականում վերաբերում են մսամթերքի պահպանման պայմաններին, սանիտարական փորձաքննություն չանցած, առանց ուղեկցող փաստաթղթի մսամթերքի վաճառքին: Խմբաքանակները կասեցվել են, լաբորատոր փորձաքննության են ենթարկվել, իսկ սանիտարական փորձաքննություն չանցած մսամթերքը ոչնչացվել է:

Այժմ ուսումնասիրության արդյունքները գտնվում են մոնիտորինգի պլանավորման վարչությունում: Առաջիկայում համապատասխան տեսչական գործառույթ կիրականացվի:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031