Այսօր ժամը 17:45 րոպեի սահմաններում Կապանում Վարդուշ Արզումանյան անունով մի կին փորձել է ինքնասպան լինել` իրեն գցելով Ողջի գետը: Սյունիքի մարզային փրկարարական ծառայությունից տեղեկացնում են, որ փրկարարները կնոջը դուրս են բերել գետից, որից հետո շտապ օգնության մեքենայով կինը տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն: Ինքնասպանության փորձ կատարածն այս պահին հիվանդանոցում է, կոտրվածքներ չունի եւ վիճակը բավարար է գնահատվում: Վերջինս կտրականապես հրաժարվում է խոսել, բացի անուն ազգանունից ոչ մի տվյալ չի հաղորդել եւ նույնիսկ չի ասում, թե ինչն է նրան ինքնասպանության փորձի դրդել:
Ըստ շրջանառվող լուրերի` կինը հոգեկան խնդիրներ ունի եւ հոգեբուժարանում բուժում է ստացել: Ականատեսների պատմելով` գետից դուրս բերելու պահին վերջինս դիմադրում էր եւ ոտքերի ու ձեռքերի դիմադրող շարժումներով չէր թողնում իրեն դուրս բերել գետից:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ