ՌԱԿ Հանրապետական վարչությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 6-ին Հայաստանի
Հանրապետության արդարադատության նախարարության իրավաμանական անձանց պետռեգիստրի
գործակալության կողմից պաշտոնապես գրանցվել է Ռամկավար ազատական կուսակցությունը: Այս
որոշմամբ պաշտոնապես վավերացվել են ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ կուսակցությունների հունիսի 3-
ի միավորիչ-հիմնադիր համագումարի բոլոր որոշումները:
Հետեւաμար Ռամկավար ազատական կուսակցությունը հանդիսանում է ՀՌԱԿ եւ Արմենական-ՌԱԿ
կուսակցությունների իրավահաջորդը եւ իրավաժառանգորդը: Այսուհետեւ Հայաստանում գործելու է
միասնական Ռամկավար ազատական կուսակցությունը (ՌԱԿ), որի ղեկավար մարմինը կոչվում է
Հանրապետական վարչություն: Վարչությունը կազմված է 25 անդամներից, ատենապետությամբ Հակոբ
Ավետիքյանի:
Հայաստանի Հանրապետությունում գործող Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ)
կանոնադրական եւ ծրագրային հիմանդրույթները իրենց արմատներով կապված են 1885 թ. Վանում
ստեղծված Արմենական եւ 1921թ. Կ. Պոլսում հիմնադրված Ռամկավար ազատական կուսակցության
գաղափարախոսության հետ:
Հայաստանում այսուհետեւ գործող ՌԱԿ-ը հանդիսանում է ռամկավարական եւ ազատական
գաղափարախոսության կրողը եւ տարածողը Մայր հայրենիքում:
ՌԱԿ Հանրապետական վարչություն