Վեհափառ Տեր,
ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 61-րդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ առողջություն, երկարակեցություն, անսպառ ուժ ու եռանդ` Ձեր հայրապետական նվիրական առաքելության իրականացման ճանապարհին:
Ձեր աստվածահաճո նորանոր արարումները, եկեղեցաշինությունը, մեր ազգային դավանանքի դիրքերի ամրապնդումը հայրենիքում և սփյուռքի գաղթօջախներում հայ ազգի շարունակականության գրավականն են: Թող Աստված Ձեզ պարգևի առողջություն, բարօրություն և հաջողություններ Ձեր բոլոր ձեռնարկումներում:
Կարդացեք նաև