Aravot.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես է Դիանա Սիրունյանը, լսելով հոր` Սուրեն Սիրունյանի մահվան լուրը ինքնասպանության փորձ կատարել: Դիանայի հարազատների պատմելով, երբ ինչ-որ մարդիկ են եկել, որպեսզի Սուրեն Սիրունյանի կնոջը հայտնեն ամուսնու հանկարծամահ լինելու մասին լուրը, Դիանան լուրը լսելուն պես վազել է սենյակ ու միանգամից իրեն ցած նետել պատուհանից:
Հարազատների խոսքերով, որեւէ մեկը չի պատկերացրել, թե ինչ է կատարվում, որպեսզի կանխեին աղջկա մտադրությունը, մայրը մտածել է, թե Դիանան գնում է իր սենյակում լաց լինելու ու նետվելուց հետո են միայն հասկացել, թե իրականում ինչ է կատարվել:
Հարազատները նաեւ պատմում են, որ Դիանան չափազանց շատ է սիրել հորը եւ շատ կապված է եղել նրա հետ, հենց այդ պատճառով էլ շոկային վիճակում նման քայլի է դիմել: