Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեցին Շիրակի մարզի դատախազությունից, Գյումրու կենտրոնում ռումբ տեղադրելու ահազանգը կեղծ է , և հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 259 հոդվածի հատկանիշներով:
Հիշեցնենք` մոտ երկու ժամ առաջ անհայտ անձը ահազանգ էր հնչեցրել, որ Կիրովի փողոցում գտնվող «Դելմար» դիսկո կլուբի մոտակայքում պայթուցիկ ռումբ է տեղադրված:
Նշենք, որ «Դելմար»-ը պատկանում է Շիրակի մարզի քննչական բաժնի նախկին պետ Կարուշ Թովմասյանի փեսային՝ Գառնիկ Գրիգորյանին, որի դեմ վերջերս հարուցվեց քրեական գործ` Գյումրում հնչած կրակոցների առիթով: Նա խոհարարի պատճառով ռազբորկայի մեջ էր Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ Արտաշես Սարգսյանի փեսայի` Գյումրու ավագանու անդամ Անդրանիկ Խաչատրյանի հետ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ