«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, օգոստոսի 23-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Բարբյուս, Սեպուհ, Կալենց, Քեռու, Սևաստոպոլյան, Բակունց փողոցների, Կիևյան նրբանցքի, Կոմիտաս պող. 1, Խաչատրյան փ. 1-6, Հակոբյան փ. 8-12, Հ. Էմին փ.1-23, Գյուլբենկյան փ. 35-46 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ