Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության փոխնախարարը՝ Դիանա Սիրունյանի մասին. «Բացասական դինամիկա կա»

Օգոստոս 21,2012 16:38

Հանկարծամահ եղած Սուրեն Սիրունյանի դստեր՝ Դիանա Սիրունյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Aravot.am-ի հետ զրույցում աղջկա առողջական վիճակի մասին նոր մանրամասներ հայտնեց առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը: Նրա խոսքերով. «Վատն այն է, որ բացասական դինամիկա կա: Լավագույն մասնագետները նայեցին ու իրենց նշանակումներն արեցին, հիմա մնում է, որ, եթե վիճակը կայունանա՝ վիրահատեն: Մասնագետները միմյանց հետ անընդհատ կապի մեջ են: Կոնսիլիումի ժամանակ որոշվել էր գոնե դեմքի ոսկորների ֆիքսացիա կատարել, սակայն այսօր որոշեցինք դա էլ չանել, քանի որ դա իր կյանքին այս պահին ոչինչ չի տա: Աջիկն ամբողջապես արհեստական շնչառության վրա է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031