Մոտ մոտ ժամ է` խուճապ է ստեղծվել Գյումրու կենտրոնական Կիրով փողոցում: Բանն այն է, որ անհայտ անձը ահազանգ է հնչեցրել այն մասին, որ «Դելմար» սրճարանի մոտակայքում պայթուցիկ ռումբ է տեղադրված:
Այս պահին ոստիկանությունը շրջափակել է փողոցը` դադարեցնելով երթևեկությունը:
Մեզ փոխանցեցին, որ կես ժամից պարզ կդառանա, թե սա ինչ-որ մեկի չար կատա՞կն է` քարոզարշավի նախաշեմին խուճապ ստեղծելու նպատակով, թե՞ իրականում ինչ-որ մեկը փորձում է ազատվել խիտ երթևեկելի այդ հատվածով անցուդարձ անող գյումրեցիներից:
Նշենք, որ Գյումրու այդ հին թաղամասում նաև բնակելի շենքեր կան, որոնք մտնում են Կումայրի արգելոցի մեջ:
Կարդացեք նաև
Մանրամասներ կհաղորդենք ճշտելուն պես:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ