Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական թեկնածուին ի սրտե պաշտպանում են միայն ՀՀԿ-ականնե՞րը

Օգոստոս 21,2012 16:28

Գյումրեցի լրագրողների պնդմամբ՝ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի՝ քաղաքապետի թեկնածու առաջադրվելը միանշանակ չի ընդունվել իր կուսակիցների կողմից. ԲՀԿ Շիրակի մարզային ու քաղաքային կառույցի որոշ ներկայացուցիչներ այնպես են նեղվել Գագիկ Ծառուկյանի ընտրությունից, որ մտադրվել են չխառնվել պարոն Բալասանյանի գործերին: Ճի՞շտ է արդյոք այս տեղեկությունը, եւ մի՞թե նման վերաբերմունքը պատճառ կդառնա, որ Սամվել Բալասանյանը քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո ԲՀԿ-ից դուրս գա, դառնա ՀՀԿ-ական: Այս հարցին ի պատասխան՝ թեկնածուն խորհուրդ է տալիս ասեկոսեները բանի տեղ չդնել: «Ես նման ինֆորմացիա չունեմ, որ ԲՀԿ-ի ներսում խմորումներ կան, որովհետեւ շատ սովորական ես առաջադրվել եմ, բոլորը ողջունել են, ասեկոսներ են, խոսում են: Իսկ վիրավորվելու մասին, ճիշտն ասած, չեմ կարող ասել, որովհետեւ սա քաղաքական որոշում է: Եթե ինձ ասեին՝ չառաջադրվես, չէի առաջադրվի, եւ չէի նեղանա՝ ես բարձր պաշտոն ունեմ, հնարավորություններ ունեմ: Էդպիսի խմորումներ կան, հա՞, քաղաքում, ճիշտ ասած տեղյակ չեմ: Էդ երեւացող է, էնպես չէ, որ ուղղակի կարող է օդի մեջ էդպես ասվի, իսկ այս դեպքում ասեկոսներ են, մի հավատացեք»: Նա խորհուրդ է տալիս չհավատալ նաեւ իր՝ ՀՀԿ-ական դառնալու մասին խոսակցություններին: «Ինձ համար, ճիշտն ասած, աբսուրդ են նման հարցադրումները»,- լրագրողներին ասում է թեկնածուն: Սերժ Սարգսյանի«մարդը» լինելուն մասին կարծիքներին էլ այսպես է արձագանքում. «Հանրապետությունում բոլորը նախագահի մարդն են էս պահին»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031