Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը` իր քաղաքապետ դառնալու, կաշառքով տրվող տեղեկանքների, ռեվիզոր հրավիրելու և «Առավոտ» օրաթերթի հրապարակման մասին

Օգոստոս 21,2012 16:05

Երկու օր առաջ Գյումրու քաղաքապետի իշխանական թեկնածուն` Սամվել Բալասանյանը,

հանդիպեց Գյումրու մի շարք հ/կ ներկայացուցիչների հետ` նրանց հետ քննարկելով տարբեր

հարցեր, որոնք  վերաբերում էին  քաղաքի գործազրկությանը,  բարոյահոգեբանական  կեղտոտ

մթնոլորտին, անճաշակ քաղաքաշինական լուծումներին,   քաղաքապետարանում առկա

կոռուպցիային, մասնավորապես տեղեկանքների համար պահանջվող խելահեղ գումարներին,

ներդրումներ չլինելուն   և այլն: Թվում էր, թե պարոն Բալասանյանը խոսում է իր հետագա

անելիքներից, բայց իրականում   ձեռքի հետ լավ էլ  խայթում էր  գործող քաղաքապետ Վարդան

Ղուկասյանին: Նա թեև հայտարարեց, որ   ոչ  մի բառ չի խոսելու քաղաքապետի մասին,

այս պահից սկսած մի գիծ է քաշում իր ու նրա միջև,  այդուհանդերձ չէր դիմանում քննադատելու

գայթակղությանը ու առանց անուն նշելու` ոգևորված խոսում էր այն խնդիրներից, որոնց

անմիջական մեղավորը քաղաքապետն է: «Ո ՞ ր ծառայությունը վերցնենք, որ տակից ճիշտն

ասած իդեալական բան դուրս գա, պրոբլեմներն էնքան են կուտակված,  հիմա ես տնական

աչքերով եմ նայում»,-ասաց թեկնածուն: Սակայն, մինչև այս ամենին  անդրադառնալը, նա

հանդիպումը սկսեց «Առավոտ» օրաթերթում  տպագրված  «Հ/Կ-ներից շատերը մերժում են

Սամվել Բալասանյանի հրավերը» վերտառությամբ հոդվածի քննարկումից: «Ճիշտն ասած

զարմացա կարդալով.Գյումրիում 400 հ/կ-ներ կան, դուք ձեր ուրույն տեղը պետք է  ունենաք

քաղաքի զարգացման գործում , եկեք դուրս գանք նեղ անձնական շահերից և քաղաքը կառուցենք,

զավեշտ է, ո՞ նց կարող է ցանկություն չունենաք հանդիպել քաղաքապետի թեկնածուի հետ:Ես

համարում եմ, որ  «Առավոտ» թերթի  մեջ գրածը ուղղակի չի գրվել, էնպիսի կարծիքներ են հնչել,

թե Բալասանյանը հ/կ-ների հետ հանդիպում ինչի՞ պիտի կազմակերպի, այ մարդ, ի՞նչ կա, գնում

ես նախընտրական քարոզարշավի, ի՞նչ վատ է, որ իմ ծրագրում ընդգրկվեն ձեր

առաջարկությունները: Եկեք մեծահոգի լինենք, բերեք ինձ լսեք, հավատացե’ք, ոտքներդ

լարին չի գա, իրար հետ աշխատենք թափանցիկ, նորմալ : Երեկ ես հանդիպեցի

մտավորականների հետ , շատ ջերմ զրույցեց ստացվեց , այս ֆորմատը լավ ստացվեց»: Նա նաև

նշեց, որ  մտավորականներն իր հետ զրույցում ասել են, թե քաղաքապետի տեսակի

փոփոխություն են ուզում: «Վատ բան չեն ասում, բերեք փոխենք քաղաքի էս

բարոյահոգեբանական մթնոլորտը, հասկանում եք ամեն մարդ իրա մտածելակերպի չափով

աշխատել է , ամեն մարդ իր ունակության , իր խելքի չափով թիմ է կազմել, հետո աշխատել է

:Եթե իմ թիմը լավ չեղավ, չկարողացա աշխատել, կասեմ` ժողովուրդ ջան`շատ կներեք, ուղղակի

չկարողացա, իմ ուժերից վեր է , իմ ունակությունները հերիք չեն տալիս: Հիմա բերեք իրար հետ

թափանցիկ աշխատենք, ի՞նչ է պատահել: Մի  ամիս է` գրում են, թեև բան էլ չկա գրելու, բայց

գրում են, թե Բալասանյանին որտեղի՞ց գտան, ինձ, ճիշտ ասած, չեն գտել, ես եմ համաձայնել:Իմ

թեկնածությունը ԲՀԿ կուսակցությունն է առաջարկել և պատահական չէ առաջարկել, ուղղակի

քաղաքում  սոցհարցման արդյունքնում  իմ վարկանիշը չափել են ու  3 հոգու մեջ   ինձ  են  ասել

`դու պետք է լինես, ես էլ հաճույքով համաձայնել եմ: Ուրախ եմ, հպարտ եմ  ծառայել

գյումրեցիներին», -ասաց քաղաքապետի թեկնածուն` միաժամանակ ակնարկելով, որ ինքն այս

քայլին գանցել է  իր բառերով ասած «պատրիոտիզմից» դրդված, այլապես չէր թողնի   ԱԺ

Գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի

լուրջ, ընտրովի  պաշտոնն ու վերադառնար  Գյումրի:    Ու  որպես «պատրիոտիզմի» ցայտուն

ապացույց, պարոն Բալասանյանը մեջբերեց գարեջրի  գործարանի Գյումրիում հիմնադրելը:

Հիշեցնելով, որ ինքը բիզնեսի կարկառուն ներկայացուցիչ է, քաջ գիտի, որ  գումար ներդնում են

այնտեղ, որտեղից եկամուտ են ստանում, ասաց, որ այդուհանդերձ գերադասել է

Գյումրին, քանի որ կարգախոս ունի` վերականգնել կորցրած աշխատատեղերը: Իհարկե, ըստ

նրա,  եթե  ներդրում կատարեր Երևանում կամ դրսում, բնականաբար ավելի շատ գումար

կստանար:Այս ամենը մանրուքներով բացատրելիս` պարոն Բալասանյանն անդրադարձավ նաև

իր հեղինակած «Գյումրու  մասին» օրենքին, որը ընդունվել է 2002թվականին ու թեև եզակի

արտոնություններ է շնորհում շահութահարկի,ավելացված արժեքի մասով` ներդրողներին

գայթակղելու ու Գյումրի բերելու համար, սակայն, ըստ հեղինակի, 10 տարվա ընթացքում

այդպես էլ ոչ մի ներդրող   ոտք չի դրել  Գյումրի: Իսկ պատճառը, ըստ պարոն Բալասանյանի,

այն է, որ այս քաղաքում «սովորական հիվանդություն» կա.  որպես նախապայման

ներդրողներին 50/50 հարաբերակցություն է առաջարկվում, այլ կերպ ասած փորձում են

հավասարաչափ փայատեր դառնալ նրանց հետ: «Ուրիշ տարբերակ չէր կարող լինել, ո՞նց կարող

էր էս արտոնություններ ունեցող քաղաքը ներդրում չունենար, ինչքա՞ն մարդ է եկել ու ետ

գնացել, ի՞նչն է եղել պատճառը:Էս օրենքը կամաց-կամաց իր ուժը սկսեց կորցնել, ստիպված են

նորից սրա մեջ լրացումներ և փոփոխություններ կատարել և հիմա շրջանառության մեջ կա

լրացումները և փոփոխությունները:Չի ընդունում կառավարությունը, հասարակ բան ենք ասում,

ազատ տնտեսական գոտիները մտած էին օրենքի նախագծի մեջ, հանեցին էդ հոդվածը:2011

թվականին  բերեցին, «Ազատ տնտեսական գոտու օրենքը» ընդունեցին, ելույթ եմ ունեցել, ասել

եմ, 10 տարի առաջ պետք է ընդունեիք, պարոն վարչապետ, հիմնական խնդիրը գիտեք ո՞րն է , որ

չեն ընդունում, ասում են ինչի՞ պետք  է էս արտոնությունը տանք Գյումրի քաղաքին: Ես էլ

բացատրում եմ` նրա համար, որ Գյումրին գտնվում է 120 կիլոմետր կենտրոնից հեռու, հետո

Գյումրին գտնվում է ռիսկային գոտում, հյուսիսային մասում և այլն: Տարբեր արգումենտներ կան,

չեն ուզում ընդունել»: Պարոն Բալասանյանը կոչ արեց Գյումրիում 200 միլիոն ներդրողին

ազատեն շահութահարկից, քանի որ  նա աշխատեղեր է ստեղծում, սոցվճարներէ տալիս,

աշխատավարձ է տալիս, ներդրումներէ կատարում: «Էսօր ամերիկյան բիզնեսը հոսում է

Չինաստան, պատճառը գիտեք ո՞րն է, էնտեղ 10 տարի հարկեր չեն տալիս»:  Ըստ       Սամվել

Բալասանյանի, եթե օրենքը գործի, լինեն ներդրումներ, Գյումրիում ամեն քայլափոխի

կառույցների գլխին չի գրվի ` «Տրվում են վարձով» , կամ այդքան գազալցակայաններ

չեն կառուցվի: Թեկնածուն նաև անդրադարձավ կաշառքով տրվող տեղեկանքներին`

ակնարկելով, որ մարդը պետք է տեսած լինի, ոչ թե պաշտոն ստանալով` վերևից նայի

հասարակությանն  ու գոչի` ես քո տերն եմ հասարակություն: «Ես շատ լուրջ

հնարավորություններ ունեմ, գործարաններ ունեմ,  և երբեք իմ ձեռքը չեմ երկարացնի

սոցիալապես ծանր վիճակում գտնվող հասարակությունից տեղականքի համար գումար

վերցնելուն:Կպատժեմ էն մարդուն , ով որ իմ թիմակիցը կլինի , և  կաշխատի և կփորձի նման

կոռուպցիայով զբաղվել, դա խոստանում եմ :Դրա համար ձեր`հասարակության  օգնությունն   է

պետք` թեժ գիծ, եթե իհարկե ընտրվեմ,որովհետև հիմա տպավորություն կարողէ լինել, թե

քաղաքապետ չի ընտրվել, եկել, խոսում է , չկա էդպիսի բան, սա ուղղակի հանդիպում է»,-ասաց

պարոն Բալասանյանը:Նա նաև նշեց,  որ  գործելու է «մեկ պատուհանի սկզբունքը», որպեսզի

կարողանան ձերբազատվել այս կեղտոտո իրավիճակից: «Մանավանդ էս քաղաքում`

Գյումրիում, որտեղ գիտեք, որ գործազրկության ամենաբարձր տոկոսն է, էնպիսի մի բանակ

ունենք անօթևանների, էնպիսի մի բանակ, մենք դեռ հաշվառում կանցկացնենք, վերջը մեր

համար պատկերը պետք է վերջնական լինի, պետք է հասկանանք, թե լավ`  ի՞նչ է

կատարվում»:Թեկնածուն նաև ասաց, որ  զարմանում է գյումրեցիներից լսելով,

թեև  տեղեկանքները փողով են: Նա թեև չի բացառում, որ  բնակիչների խոսքը  պետական

մուծման մասին է , այդուհանդերձ զարմանում է`  էդ չափի ՞: «Իմ համար դա

տրամաբանությունից զուրկ է, տեղեկանքի համար էդ տեսակ թվե՞ր, դեռ կճշտենք: Չի կարելի,

սոցիալապես ծանր վիճակում գտնվող ժողովրդից էդ կոպեկները, գումարները հավաքելով`

ստեղծել բյուջե և փորձել երկարացնել ձեռքը էդ բյուջեի մեջ, Աստված երևի կպատժի էն

աշխատողին, որը կարող է էդպիսի կոռուպցիայով զբաղվել», -ակնարկեց քաղաքապետի

թեկնածուն : Ի դեպ, նա ասաց, որ  քաղաքապետընտրվելով առաջին հերթին  ռեվիզոր կհրավիրի

ու գույքագրում կկատարի: Ըստ նրա, ինքը Վարդան Ղուկասյանին գնահատական չի տալու, հետ

չի նայելու,  թող հետ նայեն համապատասխան մարմինները, ասենք ֆինանսների

նախարարությունը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031