Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտեր են ընթացել Սահակյան ազգային վարժարանին հարող տարածքում

Օգոստոս 21,2012 14:14

«Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը հեռախոսազրույց է տվել եւ Հալեպում տիրող իրավիճակը ներկայացրել Բերիո թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռաիսյանը։

«Անցող մի քանի օրերի ընթացքում Սիրիայում բախումներն ուղղակիորեն մոտեցել են հայկական շրջաններին՝ ոչ միայն Հալեպում, այլեւ հայաբնակ այլ շրջաններում։ Օրինակ, շաբաթ օրը շուրջ 200 կգ կշռող ռումբ է պայթել Ղամշլի Սեւան փողոցում եւ հսկայական փոս է առաջացրել։  Բարեբախտաբար, արդյունքում, ըստ պաշտոնական աղբյուրների, զոհեր չկան։

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, անցնող 2-3 օրերի ընթացքում բանակը վերահաստատել է հսկողությունը Թուրքիայի հետ սահմանի Քեսաբ-Հայավան հայկական բնակավայրում, որտեղ վերջին շրջանում մի քանի անգամ բախումներ էին արձանագրվել ապստամբների եւ բանակի միջեւ։

Կիրակի օրվանից հայաշատ շրջաններում բախումներն են տեղի ունենում ընդդիմադիրների եւ բանակի միջեւ, եւ դրանք հասել էին մինչեւ Ջդեյդե թաղամասը, որը հայտնի է որպես Հալեպի Ազգային առաջնորդարանին մոտ շրջան եւ ժամանակին հայաշատ է եղել։ Այս դեպքերից հետո այդ շրջանում հայկական բնակչություն չունենք, սակայն այդտեղ է գտնվում պատմական Քառասուն մանկանց եկեղեցին, դիմացը Բերիո թեմի ազգային առաջնորդարանն է, մի քանի թաղամասն այն կողմ հայկական Կիլիկո վարժարան կա, այդ շրջանում են գտնվում նաեւ հայ ոսկերիչների եւ արծաթագործենրի բազմաթիվ խանություներ։

Երեկ բախումներ են տեղի ունեցել նաեւ հայաշատ Սուլեյմանիյեի, Միդանի եւ այլ շրջաններում։ Բարեբախտաբար, համայնքում զոհեր եւ վիվարվորներ չկան, չի վնասվել նաեւ որեւէ կառույց։

Մարտեր են ընթացել նաեւ Սահակյան ազգային վարժարանին հարող տարածքում, ուր սպանվել է մեկ ճապոնացի լրագրող, եւս երեք լրագրողների ճակատագիր անհայտ է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031